Վենետիկի իշխանությունները փակել են հայտնի բիենալեի իսլանդական տաղավարըՔաղաքային իշխանությունները փակել են Վենետիկի 56-րդ բիենալեի Իսլանդիայի տաղավարը: Բան այն է, որ իսլանդական ցուցադրանքը ներկայացվում է Կանարեջայի շրջանի Սանտա-Մարիա դելլա Միզերիկորդիա եկեղեցում, իսկ շվեյցարական և իսլանդական ծագում ունեցող նկարիչ Քրիստոֆ Բյուխելը իր կողմից արված ինստալացիայով այդ ճարտարապետական միջավայրը վերածել է մի իսկական մզկիթի: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Պարզվել է, որ քաղաքի կաթոլիկական եկեղեցու ղեկավարները տեղեկացված չեն եղել , որ հավատքի տաճարում պետք է տեղաբաշխվի շատ ավելի մեծ բովանդակություն պարունակող բան, քան գեղարվեստական ցուցահանդեսը: Սակայն տաղավարի փակման վերաբերյալ պաշտոնական հիմնավորումը եղել է «Կարգի պահպանումը և հասարակական անվտանգությունը», քանի որ հավատքին ու հավատացյալներին ծառայելու կոչված շենքում, որը կարող է տեղավորել ոչ ավելի քան 90 մարդ,իսկ ուրբաթ օրերին մզկիթի վերածված այդ միջավայրում աղոթելու էին գալիս շատ ավելի մեծ թվով հավատացյալներ: Այդ մասին տեղեկացնում է «artguide.com»-ը:
Սական, իսլանդական տաղավարի պատասխանատուները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ իրենց նախագիծը «հաջողված» է և պնդում են, որ Բյուխելի ինտալացիան պետք է լույս սփռի մարդկանց օրինականացված տարազատման և հասարակության մեջ առաջացած նախապաշարմունքների վրա, որոնք առաջացել են իրականացվող իմիգրացիայի քաղաքականության հետևանքով: Ըստ իսլանդական տաղավարի ներկայացուցիչների նկարիչը այդ ինստալացիայով կարողացել է հասնել իր նպատակին:
Վենատիկի ժամանակակից արվեստի բիենալեն (La Biennale di Venezia) արդի համաշխարհային մշակույթի ամենահեղինակավոր ցուցադրանքներից է: Այս միջոցառման գաղափարը մտահղացել է իտալական մեծահամբավ քաղաքի քաղաքապետ Ռիկարդո Սելվատիկոն: 1893 թ.-ին նա որոշել է կազմակերպել գեղարվեստի ցուցահանդես, որը պետք է վերածվեր հեղինակավոր միջազգային իրադարձության:
Վենետիկում առաջին այդպիսի ցուցահանդեսը տեղի է ունեցել 1895 թ.-ին: Այն կայացել է Ջարդինի այգիներում, որտեղ կառուցվել է «Պրո Արտե» անունով տաղավար: Անդրանիկ միջոցառման ժամանակ այստեղ ցուցադրվել են 16 երկրներ ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Այդ ժամանակ ցուցահանդես է այցելե 200 հազար մարդ: Ավելի ուշ ցուցահանդեսը ստացել է «բիենալե» անունը, որը իտալերեն «biennale» (Տարեկան երկու անգամ) բառն է:
20-րդ դարի նախաշեմին և հետագա մի քանի տարիներին Վենետիկում սկսեցին կառուցվել տարբեր պետությունների ազգային տաղավարներ: Ջարդինի այգում կառուցված առաջին ազգային տաղավարները պատկանում են Բելգիային (1907թ.), Հունգարիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային (1909 թ.), Ֆրանսիային (1912թ.) և Ռուսաստանին (1914թ.):
2015 թ.-ին Վենետիկի Բիենալեի բարձրագույն պարգևը ՝ «Ոսկե առյուծը», որը տրվում է «Լավագույն ազգային տաղավար» անվանակարգում, նվաճել է Հայաստանը: Լավագույն նկարիչ է ճանաչվել ամերիկուհի Էդրիան Փայփերը, ով փերֆորմենսի մասնակիցների մարմինների վրա հետընթաց գրում էր «Քեզնից ամեն ինչ կխլեն» գրությունը: «Արծաթե առյուծը» տրվել է հարավկորեացի Իմ Հուն-Սունին ՝ էմիգրանտների մասին պատմող «Բարդույթների ֆաբրիկա» ֆիլմի համար: