Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այվազովսկու նկարը հանվել է աճուրդից, իսկ Իվանիշվիլին՝ գնել է Փիրոսմանիի կտավը

Լոնդոնի «Sotheby՝s» տունն այսօր՝ հունիսի 2-ին բավարարել է «Ինտերպոլի» ռուսական բյուրոյի խնդրանքը և առավոտյան սկսված աճուրդի լոտերի ցանկից հանել է Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» նկարը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ նկարը աճուրդի հանվելու պարագայում պետք է ներկայացվեր որպես թիվ 23 լոտ: Այն գնահատվել էր 2,4 -3,1 մլն դոլար: Այվազովսկու այս աշխատանքը համարվում էր օրվա գլխավոր լոտը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին «Ինտերպոլի» Ռուսաստանի բյուրոն Լոնդոնի «Sotheby՝s» աճուրդի տանը խնդրել էր հանել հունիսի 2-ի կայանալիք աճուրդում ներկայացվելիք արվեստի գործերի ցանկից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը 1997 թ.-ին գողացել են նկարի օրինական սեփականատիրոջ բնակարանից:

Սկզբում «Sotheby՝s»-ում հրաժարվել են բավարարել ռուսաստանցի իրավապահների խնդրանքը՝ այդ մերժումը հիմնավորելով այն հանգամանքով, որ նկարի վաճառքի վերաբերյալ նախկին ու ներկա տերերի միջև կայացել է համաձայնություն: Սակայն, այսօր, «Ինտերպոլի» ռուսական բյուրոն երկրորդ պահանջն է ներկայացրել այդ նկարը աճուրդից հանելու վերաբերյալ:

Նշենք, որ այս նույն աճուրդի ժամանակ վաճառվել է վրաստանցի հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանիի «Արսենալ սարը գիշերով» աշխատանքը, որը ձեռք է բերել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Աճուրդի տանը հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ Փիրոսմանու այդ գլուխգործոցը Իվանիշվիլին մտադիր է վերադարձնել հայրենիք:

Վրաստանցի հայտնի երգիչ Նիյազ Դիասամիձեն ավելի վաղ առաջարկում էր այդ նկարը հայրենիք վերադարձնելու նպատակով ստեղծել հիմնադրամ: Ընդ որում, առաջին փուլում նկարի համար պետք է վճարեր պետությունը, որպեսզի հիմնադրամին ժամանակ տար հավաքելու անհրաժեշտ գումարը: Սակայն Վրաստանի մշակույթի նախարարությունից հայտարարել էին, որ իրենց գերատեսչությունը որևէ իրավունք չունի որպես մասնավոր անձ, մասնակցել այդ աճուրդին և բյուջեի միջոցներով ձեռք բերել այդ նկարը:

Ասենք, որ Փիրոսմանիի աշխատանքներից շատերը չեն հասել մինչև մեր օրեր: Իսկ պատմության ընթացքում նրա աշխատանքներից մոտ 10-ն են աճուրդային լոտեր դարձել ու վաճառվել: Մինչև Իվանիշվիլիի կողմից ձեռքբերումը, Փիրոսմանու «Արսենալ սարը գիշերով» աշխատանքը «Sotheby՝s»-ի աճուրդում վաճառվել է 2003թ.-ին՝ 1,8 մլն դոլարով: Իսկ թե որքան դրա համար վճարել Բիձինա Իվանիշվիլին, չի հրապարակվում:
    Դիտվել է 903 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ