Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կտոր-կտոր արեց, իսկ կտրված գլուխը նետեց աղբանոց...

Փարիզի «Բուրդել» թանգարանում, արդեն, երկրորդ ամիսն է ինչ գործում է «Նկարչի մանեկենը, մանեկեն-ֆետիշը» ցուցահանդեսը, որը ներկայացնում է այն մանեկեններին, որոնց «ծառայությունից» օգտվում էին նկարիչները՝ կենդանի բնորդներին նկարելու փոխարեն: Հետաքրքիր է, որ ցուցադրանքի տրամաբանությունը ի վերջո հանգեցնում է այն փաստին, որ մանեկեններն աստիճանաբար կատարելագործվելով և բնականին մոտ վիճակների հասնելով, վերածվում էին մարդանման տիկնիկների և, ասես, շնչավորվում և, նույնիսկ, ստրկացնում իրենց տերերին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Այդ լռակյաց օգնականները ժամանակին անսովոր բարձր են գնահատվել նկարիչների շրջանում, փոխանցվել են սերնդեսերունդ և դարձել վաճառքի առարկա: Օրինակ, ցուցահանդեսում ներկայացված այդպիսի ցուցանմուշներից մեկը եղել է 19-20-րդ դարերի անցումային ժամանակաշրջանի անգլիացի նկարիչ Ուոլտեր Սիքերթի սեփականությունը: Ավելի վաղ, 18-րդ դարում այդ մանեկենը պատկանելիս է եղել անգլիական ազգային նկարչական դպրոցի հիմնադիր Ուիլյամ Հոգարդին: Ժամանակակիցների վկայությամբ նոր սեփականատերը՝ Սիքերթն, այպես էր հպարտանում իր մանեկենով, որ կարծես դրա հետ միասին իրեն էր փոխանցվել նաև ազգային նկարչական դպրոցի հիմնադրի փառքն ու վարպետությունը:

Իհարկե, ոչ բոլոր նկարիչներն էին իրենց թույլ տալիս ունենալու այնպիսի մի շքեղություն, ինչպիսին մանեկենն էր: Ամեն մի մանեկեն եզակի էր յուրովի Մեկ մանեկենի համար վճարված գումարով կարելի էր երկու տարի պահել վճարովի բնորդուհի, որն անշուշտ, բացի նկարվելու համար դիրքեր ընդունելուց, կկարողանար տաքացնել ճաշը կամ անկողինը...

20-րդ դարին ավելի մոտ ժամանակներից սկսած փայտից պատրաստված «մարդուկների» արդադրությունը դրվեց հարահոսային ռելսերի վրա: Դրանք, ինչպես կենդանի մանեկենուհիները, սկսեցին տարածվել նաև քաղաքից քաղաք՝ հագուստի նորաձևության ցուցադրության համար: Դրանց սկսեցին անվանել «Նորաձևության առաքյալներ»: Մանեկենների միջոցով Եվրոպական նորաձևությունը շատ ավելի մեծ արագությամբ սկսեց տարածվել Եվրոպայում և օվկիանոսից անդին:

Մանեկենը դուրս եկավ նկարիչների արվեստանոցից ու նորաձևության արհեստանոցներից: Այն հայտնվեց նաև խանութների ցուցափեղկերին: Իսկ սյուրռեալիստները նրանց հաղորդեցին խորհրդավորություն...

Ի դեպ, այս թեման ակամա առաջ է բերում նաև հայտնի միֆական պատմությունը Պիգմալիոնի մասին: Արդյո՞ք գործած մեղքի գիտակցություն և զղջման զգացողություն ուներ քանդակագործը՝ շնչավորված Գալատեայի հետ սիրով զբաղվելուց հետո...

Սակայն, թե ինչպես կարող է այդ ամենն ավարտվել, ցուցահանդեսում ներկայացվում է չեխական ծագումով ավստրիացի նկարիչ և գրող Օսկար Կոկոշկայի պատմությամբ: Իսկ պատմությունն այսպիսին է, երբ արվեստագետի սիրելի Ալմա Մալերը հեռանում է նրանից, նա մյունխենցի թատերական նկարչուհի Հերմինե Մոսսին պատվիրում է բնական չափերով և բոլոր մանրամասներով պատրաստել իր կորուսյալ սիրուհու պատկերը: Ի տարբերություն իրական Մալերի, տիկնիկը, այնուամենայնիվ, պարզվում է, որ բացարձակ հիմար էր, հնազանդ և չխոսկան, այսինքն այնպիսին, ինչպիսին, ըստ երևույթին, հարկավոր էր Կոկոշկային: Բայց մի քիչ խաղալով նրա հետ, Կոկոշկան, ի վերջո, այդ մանեկենը կտոր-կտոր արեց, իսկ կտրված գլուխը նետեց աղբանոց...

Ցուցահանդեսը կգործի մինչև 2015 թ.-ի հուլիսի 12-ը:
    Դիտվել է 814 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ