Ռեժիսորի և նոբելյան մրցանակակրի ճանապարհները տարամիտվել են մի քանի տասնամյակով09.12.2015
«Լենֆիլմ» կինոստուդիայում նախապատրաստվում են նկարահանել «Պետերբուրգ սելֆի» վերնագրով խաղարկային կինոժապավենը՝ նվիրված նոբելյան մրցանակակիր, բանաստեղծ Իոսիվ Բրոդսկուն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenfilm.ru»-ին:
Ֆիլմն, ըստ էության, կնկարահնվի 7 կին ռեժիսորների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի Սանկ-Պետերբուրգում մեծ բանաստեղծի անցկացրած կյանքի իր նախընտրած որևէ դրվագ: Ընդ որում, այդ դրվագները կարող են ներկայացվել ոչ միայն բանաստեղծի կյանքից վերցրած իրական փաստերի հիման վրա, այլ նաև որպես ռեժիսորական երևակայության արդյունք:
Օրինակ, կինոբեմադրիչ Ռենատա Լիտվինովան կներկայացնի մի ֆանտաստիկական կինոպատում ժամանակի մեջ տեղափոխությունների մասին: Ֆիզիկոսների մի խումբ մեկնում է անցյալ խորհրդային դատարանին ապակողմնորոշելու և նյութվող թակարդից Իոսիվ Բրոդսկուն փրկելու և պատմության ընթացքը փոխելու նպատակով...
Խոսելով բանաստեղծի մասին Լիտվինովան նշել է, որ « ... նա եղել է լավագույն տղամարդկանցից մեկը, որին» ինքը չի հանդիպել և ցավով ավելացրել է. «Մեր ճանապարհները ընդամենը տարամիտվել են ժամանակի մեջ... մի քանի տասնամյակով...»:
Ֆիլմը կթողարկվի 1916 թ-ի աշնանը: