Վանդալը ջարդել է Սալվադոր Դալիի աշխատանքներից մեկը09.17.2015
Նախօրեին՝ սեպտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին, անհայտ մի տղամարդ քանդուքարափ է արել Լատվիայի նկարիչների միության շենքի սրահները, որոնցում Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքների հետ ներկայացված են նաև մի լատվիացի քանդակագործ- նկարչի աշխատանքները: Այդ մասին «rus.delfi.lv»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ցուցահանդեսի աշխատակցուհիներից մեկն ասել է, որ տղամարդն իրեն պահել է ոչ համարժեք, ցած է գցել և վնասել մի քանդակ, կոտրել է պատուհանների ապակիները և արյունով փչացրել նկարները:
Ոստիկանները ձերբակալել են 1985 թ.-ին ծնված տղամարդուն: Նա վնասել է Դալիի 50 հազար եվրո արժողությամբ «Հրեշտակի տեսլականը» քանդակը: Իսկ նրա խուլիգանական արարքների հետևանքով հասցված վնասը դեռ հաշվարկվում է:
Ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները ապահովագրված են եղել:
Լատվիայի նկարիչների միության նախագահ Իգոր Դոբիչինը հայտնել է, որ վանդալն սկզբում ներխուժել է լատվիացի քանդակագործի սրահ, որտեղ կոտրել է մի քանի պատուհան, այնուհետև վազել է մի քանի սրահների միջով և արյունով փչացրել լատվիացի մի քանի նկարիչների աշխատանքներ, որից հետո անցել է այն սրահ, որտեղ գտնվում են Դալիի և Պիկասոյի աշխատանքները: