Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանի մոտ ախտանշված կոկորդի քաղցկեղը սեռական կյանքի նախապատվությունների հետևանք է

10.01.2013

2013թ.-ի Կաննի 66-րդ կինոփառատոնում ամերիկյան կինաստղ Մայքլ Դուգլասը, ով նկարահնվել է կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի համասեռականների մասին պատմող «Ջահերի համար» ֆիլմի հերոսներից մեկի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված, ապա և մահացած դաշնակահար Լիբերաչեի դերում, լրագրողներին պատմել է իր հիվանդության առնչվող գաղտնի մանրամասներ:

Պարզվում է, որ դերասանի մոտ 2010թ.-ին ախտանշված կոկորդի քաղցկեղը սեռական կյանքում որոշակի նախապատվությունների հետևանք է:

«The Guardian»-ի այն հարցին, թե արդյոք դերասանը չի ափսոսում ծխախոտը և ալկահոլն այդքան շատ չարաշահելու համար, նա պատասխանել է բացասաբար: «Ոչ, քանի որ, առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ քաղցկեղի կոնկրետ այդ տեսակն առաջացնում է մարդու պապիլլոմի բացիլը (ՄՊԲ), որը փոխանցվում է օրալային սեռական կապի ժամանակ»,-ասել է Մ.Դուգլասը:

Նա ենթադրել է, որ մինչ այդ ննջող վիճակում գտնվող հիվանդության զարգացմանը, կարող էր նպաստել ընտանիքում տեղ գտած ողբերգությունը, երբ նրա առաջին ամուսնությունից հետո ծնված իր որդին՝ Քեմերոն Դուգլասը 2009թ.-ին մեղադրվեց թմրանյութերի առևտրի մեջ և դատապարտվեց երկարատև ազատազրկման:

«Ընդհանրապես, սա հիվանդություն է, որ փոխանցվում է սեռական հարաբերությունների միջոցով: Ի միջի այլոց, եթե դուք այդ ձևով, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ապա սեռական հարաբերությունները նաև ամենալավ բուժամիջոցն են»,- կատակել է հոլիվուդյան աստղ Քետրին Զեթթա-Ջոնսի 68-ամյա ամուսինը»:

ՄՊԲ-ն պապիլլոմաբացիլների մի տեսակ է, որը հիվանդացողի մոտ առաջացնում է ինչպես սովորական գորտնուկներ, այնպես էլ սուր վերջույթներ ունեցող գոյացություններ և նույնիսկ քաղցկեղ՝ արտաքին և ներքին օրգանների վրա: Մինչ այժմ հայտնի է ՄՊԲ-ի 100 տեսակ, որոնք, իրենց հերթին բաժանվում են 3 տեսակի՝ ոչ օնկոգենային, ցածր ռիսկայնության օնկոգենային և բարձր ռիսկայնության օնկոգենային:

Այս բացիլով վարակվելու հիմնական ուղին սեռական է: Հնարավոր է նաև կենցաղային շփման ժամանակ (բացիլն ի վիճակի է որոշ ժամանակ ապրել օրգանիզմից դուրս գտնվող հարմար միջավայրում, օրինակ՝ բաղնիքներում): Այն կարող է մարդու մեջ լինել նաև ի ծնե, օրինակ՝ մորից անցնել երեխային:

Մայքլ Դուգլասի մոտ օնկոլոգիական հիվանդությունն ախտանշվեց 2010թ.-ին: Ընդ որում, կոկորդի քաղցկեղն այդ պահին գտնվում էր վերջին ստադիայում: Սակայ, ինտենսիվ բուժումը և, ըստ ամենայնի, լավ ժառանգականությունը (դերասանի հայրն ու մայրը արդեն հատել են 90 տարեկանի սահմանը) նրան օգնեցին բուժվել:

Բայց և այնպես, վերադառնալ լիարժեք և նորմալ կյանքի, դերասանին չի հաջողվել: Նա ստիպված է անցնել պարտադիր ստուգումներ և պարբերաբար հանդիպել բժիշկներին:

Ըստ շրջող լուրերի հենց ընտանիքին բաժին հասած այս դառը հաբն էլ նրա կնոջ՝ Քետրին Զեթթա-Ջոնսի ջղային խանգարում ստանալու պատճառն է հանդիսացել»: Այս մասին հաղորդում է «newsru.com» կայքը:

    Դիտվել է 993 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ