Մոսկվայում նշվել է հայոց գրերի օրը11.11.2015
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի մայրաքաղաքի Գրողների միության կենտրոնական տանը կայացել է միջոցառում՝ նվիրված հայոց գրերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Բոլոր հայերի համար այս տոնը հատուկ նշանակություն ունի. Շնորհիվ 5-րդ դարում ստեղծված իր գրերի պետականությունից զրկված մեր ժողովուրդը կարողացավ պահպանել և դարերի միջով տանել ոչ միայն իր մշակույթը և գրականությունը, այլև համաշխարհային մշակութային ժառանգությունը»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Միջոցառման ժամանակ Մոսկվայի հայկական թատրոնի արտիստները ցուցադրել են փոքր բեմականացում ՝ նվիրված հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին: Բացի այդ հնչել են երաժշտական կատարումներ և այլն:
Հայոց գրերի օրը Ռուսաստանում ունի համապետական տոնակատարության կարգավիճակ և ամեն տարի նշվում է Մոսկվայում՝ սկսած 2013 թ.-ից: