Օդում ծալապատիկ նստած՝ կարդում է մահմեդական կրոնական սրբազան գիրքը11.13.2015
Փարիզում բացվել է ժամանակակից արաբական աշխարհը ներկայացնող լուսանկարչական յուրահատուկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են 44 արվեստագետների 160 աշխատանք: Այդ մասին «france24.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ընդհանուր թեմատիկ ուղղվածությամբ ցուցադրանքը, որ միաժամանակ ներկայացված է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8 վայրերում, կրում է «Լևիտացիա» խորագիրը: Նշենք, որ այդ անունն է կրում եգիպտոսցի լուսանկարիչ Վաֆաա Սամիրի աշխատանքը, որն էլ դարձել է ցուցահանդեսի պաշտոնական ազդագիրը:
Իսկ ցուցադրանքում տեղ գտած յուրաքանչյուր աշխատանք կարծես մեկնարկում է այն հիմքի վրա, որ մահմեդական աշխարհում որոշակի կերպարներ և պատկերացումներ համարվում են տաբու:
Այդ առումով բնորոշ օրինակ է այն լուսանկարը, որտեղ պատկերված է երիտասարդ կին, որը օդում ծալապատիկ նստած՝ կարդում է մահմեդական կրոնական սրբազան գիրքը՝ Ղուրանը: Կինը հագել է ժամանակակից կապույտ ջինս, կրում է բրազիլական բազկակալներ: Այս կերպարն, ասես, համատեղում է արդիական և հոգևոր լինելու հանգամանքը:
Ցուցահանդեսը կազմակերպել է Արաբական աշխարհի ինստիտուտը (IMA) և Maison Européenne de la Photographie (MEP) առաքելությունը: