Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կառլսռուհեի փառատոնում կդիտեն «Հոշոտված Հայաստան» և «Ստվերը երկար ճանապարհ» ֆիլմերը

11.25.2015

Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում նոյեմբերի 21-ին հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված արվեստի փառատոնի շրջանակներում այսօր ավստրիացի ռեժիսոր Քրիստիան Պապկեի նախաձեռնությամբ կկայանա հայի ճակատագրին անդրադարձող երկու տարբեր պատմական ժամանակաշրջաններում նկարահանված ֆիլմերի ցուցադրություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kinemathek-karlsruhe.de»-ին և ավստրիացի ռեժիսոր Քրիստիան Պապկեի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Առաջին ֆիլմը գերմանացի հանդիսատեսների ուշադրությանը կներկայացնի ամերիկացի կինոռեժիսոր Օսքար Ափֆելի 1919 թ.-ին թողարկած «Հոշոտված Հայաստան» ֆիլմից մի հատված:

Թուրքական եղեռնագործության ողջ սարսափները կրած ականատեսի վկայությունների հիման վրա նկարահանված այդ ֆիլմը, փաստորեն , մարդկության դեմ կատարված ծանր ոճիրի մասին առաջին կինոպատումն է: Իսկ ականատեսը Արշալույս (ԱՄՆ-ում՝ Ավրորա) Մարդիգանյանն է, ով դեռ պարմանուհի, ընդամենը 14 տարեկան, ոչ միայն դիմակայեց թուրքական անմարդկային հայատյացությանն ու բնազդներին, այլև կարողացավ դուրս պրծնել այդ մահվան նախճիրից ու, հասնելով ԱՄՆ, դարձավ իր ողբերգությանն անդրադարձող ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը:

Փառատոնում կներկայացվի այդ կինոժապավենից 24 րոպե տևողությամբ հատված:

Երկրորդ ֆիլմը, որը նկարահանվել է Քրիստիան Պապկեի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, անդրադառնում է այսօրվա Հայաստանին և հինավուրձ ժողովրդի, քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինը ընդունած ժողովրդի ճակատագրի առեխծվածներին:

«Ստվերը երկար ճանապարհ», այս է հայոց պատմության ստվերազերծվող և հստակվող ճանապարհին անդրադարձող ֆիլմի վերնագիրը, որը ռեժիսորի վերջին տարիներին Հայաստան կատարած այցերի յուրահատուկ և իմաստավորված ամփոփումն է:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Vergissmeinnicht» («Անմոռուկ») խորագիրը կրող արվեստի փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը:
    Դիտվել է 905 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ