Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՀՀ նախագահը ցավակցությունն է հայտնել կինոռեժիսորի մահվան կապակցությամբ

12.01.2015

Մեծ արվեստագետի մահը նման է տիեզերքում նոր աստղի ձևավորման վերջնական փուլին, երբ նյութի խմորումների և քիմիական ամենաբարդ բաղադրության միգամածությունների էլիպսաձև շրջապտույտը առեխծվածային ձգողականությամբ խտանում է աներեևույթ միջուկի շուրջ և հառնում ևս մեկ երկնային լուսատուի տեսքով:

Ռուսաստանցի նշանավոր կինոռեժիսոր և բանաստեղծ Էլդար Ռյազանովի մահվան վերաբերյալ տարածված տեղեկատվությունը մարդու մասին սովորական մահվան բոթ չէ միայն: Դա նաև կինոյի պատմության երկնակամարում նոր և վերջնական ձևավորման ավարտին հասած լուսատուի մասին ավետում է:

Մահն ավարտեց արվեստ ստեղծողի հոգու և մտքի խառնարանների շրջապտույտները և Էլդար Ռյազանով երևույթը տիեզերքի սեփական անկյունում ամփոփեց իր ավարտուն լուսածիրը ...

Նրան իրական և մեծ համբավ բերող առաջին կինոժապավենը ստեղծվել է 1956թ.-ին, երբ Էկրան բարձացավ «Դիմակահանդեսի գիշեր» ֆիլմը: Դրանից հետո արվեստագետի գրեթե յուրաքանչյուր նախաձեռնություն վերածվեց կինեմատոգրաֆիայի մի նշանակալից իրադարձության: Միայն վերնագրերի թվարկումն իսկ բավական է տարբեր սերնդի ռուս և ոչ ռուս կինոսիրողների մեջ բարի և գեղեցիկ հուշեր արթնացնելու համար՝ «Հուսարական բալադ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Դաժան ռոմանս» և այլն:

Ռյազանովի վերջին աշխատանքը «Անդերսեն: Կյանքն առանց սիրո» ֆիլմն էր:

Նա նաև գրքերի և բանաստեղծական գործերի մեկ ժողովածուի հեղինակ է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների:

«Ռյազանովն իրավամբ ԽՍՀՄ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ է: Նրա ֆիլմերը սիրված են ժողովրդի կողմից: Եվ եթե ուշադիր լինենք, ապա տոնական օրերին լինում է այնպես, որ գրեթե բոլոր հեռուստաալիքները միաժամանակ, գրեթե նույն ժամին, ցուցադրում են նրա ֆիլմերը»,- 8 տարի առաջ, ռեժիսորի 80-ամյակի հոբելյանական արարողության ժամանակ նշել է ռուսաստանցի մեկ այլ նշանավոր կինոգործիչ՝ Պյոտր Տոդորովսկին:

«Ես չեմ բորբոքվում: Ջերմություն կա, բռնկում կա: Ես կարող եմ բղավել ինչ-որ մեկի վրա, իսկ հետո զղջալ դրա համար: Ես անհամբեր մարդ եմ: Տրագիկոմեդիայի ժանրը ես սիրում եմ ամենից շատ, որովհետև այն առավել ամբողջական է արտացոլում կյանքը: Կյանքը բաղկացած չի միայն ծիծաղելիից կամ տխրությունից: Այն նման է վագրի մորթուն: Իմ համար ամենաբարձրն այն է, երբ մարդու աչքերում դեռ նախորդ տեսարանից մնացած արտասուքներ կան, իսկ նա արդեն ծիծաղում է...»,- մի առիթով ասել է Էլդար Ռյազանովը:

Ռյազանովի մահվան կապակցությամբ Հայաստանի անունից իր ցավակցությունն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Ռյազանովի հայտնի և բոլորի կողմից սիրված ֆիլմերը, որոնք տասնամյակներ հետո էլ չեն կորցրել իրենց արժեքն ու հրատապությունը, դաստիարակել են բազմաթիվ սերունդների: «Արվեստի մեծ գործչի վախճանը հսկայական կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Էլդար Ռյազանովին հրաժեշտի հնարավորություն հանրությանը կտրվի դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի Գրականության գործիչների կենտրոնական տանը՝ սկսած ժամը 10:00-ից:

Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը մահացել է Մոսկվայում, 2015թ.-ի նոյեմբերի 30-ին, կյանքի 89-րդ տարում:
    Դիտվել է 749 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ