Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի ֆիլմի նոր պատումը առնչվում է ռուս-թուրքական հակամարտությանը

12.14.2015

«1787-ի գարդեմարիները» աշխատանքային վերնագիրն ստացած ռուսաստանցի կինոռեժիսոր Սվետլանա Դրուժինինայի նոր ֆիլմը կանդրադառնա 1787-1791թթ. Ղրիմի համար ծավալված ռուս-թուրքական պատերազմին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ռեժիսորն ասել է, որ ֆիլմի նկարահանման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 1991թ.-ին և այն որևէ կերպ չի առնչվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագած այսօրվա հակասություններին: «Մենք «Գարդիմարիներ-3»-ն ավարտել ենք, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և կինոն մեկնեց հեռավոր եզերքներ: Երբ ծնվեց այս նախագիծը, ոչ մեկը չգիտեր, որ այն կենդանի և անհրաժեշտ կլինի նաև այսօր»,- նշել է Դրուժինինան:

Ֆիլմի կենտրոնական իրադարձությունը կդառնա ճակատամարտը Կինբուրնսկի մոտ, որի ժամանակ ռուսական զորքը Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ ջախջախեց թուրքերին:

Ֆիլմի նկարահանումները հիմնականում կկատարվեն Ղրիմում: Դերասանական կազմը գրեթե նույնն է, ինչը հանդիսատեսին արդեն ծանոթ է ֆիլմի նախորդ պատումներից: Ավելացնենք, որ գլխավոր դերակատարներ Դմիտրի Խառատյանի և Ալեքսանդր Դոմոգորովի կողքին հանդես կգան նաև նոր, բայց շոու բիզնեսի տարբեր ոլորտներից հայտնի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Դիմա Բիլանը, Նիկիտա Պրեսնյակովը, երգչուհի Աննա Սեմյոնովիչը, նախկին ձևավոր չմշկասահորդուհի և, այսօր՝ հեռուստահաղորդավար Տատյանա Նավկան:

«Գարդիմարիները իմ տարերքն է, իմ խառնվածքը, իմ դիրքորոշումները, քաղաքացիական դրվածքները և իմ շեշտադրումը կյանքի մասին»,- խոստովանել է ռեժիսորը:

Նա նաև խոսել է ֆիլմի ֆինանսավորման մասին և նշել, որ դրա համար իրենց տրամադրության տակ կա 140 մլն ռուբլի, որը բավարար չի կինոնկարն ավարտին հասցնելու համար: «Մենք կցանկանայինք, որ ժողովուրդը մեզ ֆիանսապես օժանդակեր»,- ասել է նա և ավելացրել, որ «եթե յուրաքանչյուրը տրամադրի 1-ական ռուբլի, ապա արդեն կարելի է սկսել նկարահանել, իսկ եթե 5-ական ռուբլի, մենք կինոնկարը կավարտենք: Գարդիմարիները իրոք ժողովրդական կինո է, այն դիտում են սերնդեսերունդ»,- նշել է Դրուժինինան:
    Դիտվել է 860 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ