Վաճառքի 30 մլն օրինակի սահմանագիծը առաջինը հատել է Մայքլ Ջեքսոնի երգերի ալբոմը12.17.2015
Վեց տարի առաջ կյանքից հեռացած փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի «Thriller» հայտնի երաժշտական ալբոմը օրերս դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ձայնապնակը, որը վաճառվել է 30 մլն օրինակով: Այդ մասին հայտարարել է սկավառակը թողարկող Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասսոցիացիայի (RIAA) ներկայացուցիչը:
Ընկերության ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ RIAA-ն արդեն 60 տարի է, որ ձայնապնակներին շնորհում է «ոսկե» և «պլատինե» կարգավիճակ: Նա բացատրել է, որ «ոսկե» ձայնապնակի կոչում է տրվում այն դեպքում, երբ վաճառվող օրինակների թիվը գերազանցում է 500 հազարը: Իսկ «պլատինե» ձայնապնակի կարգավիճակ շնորհվում է 1 մլն օրինակ վաճառվելու դեպքում:
Իրացված 30 մլն ձայնապնակի ցուցանիշը ընկերության պատմության մեջ գրանցվել է առաջին անգամ: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
«Thriller» երաժշտական ալբոմը լույս է տեսել 1982 թ.-ին: Այն համարվում է փոփ երաժշտության պատմության մեջ առավել նշանակալից թողարկումներից մեկը: Այս ձայնապնակի վաճառված օրինակների քանակը միայն ԱՄՆ-ում 1984 թ.-ին հատել է 20 մլնի սահամանը: Դրանում տեղ են գտել նաև «Billie Jean» և «Beat It» հայտնի սինգլները:
Ավելացնենք, որ այսօրվա տվյալներով «Thriller» ալբոմի վաճառված օրինակների թիվն, ընդհանուր առմամբ, արդեն անցել է 100 մլնից:
Մայքլ Ջեքսոնի երգերի այս հավաքածոն ընդգրկված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի ազգային ռեեստրում որպես «նշանակալից մշակութային և պատմական ձայնագրություն», իսկ նույնանուն երգի հիման վրա արված տեսակլիպը գրանցված է ամերիկյան ազգային ֆիլմերի ռեեստրում:
Մայքլ Ջեքսոնը «Գրեմմի»-ի եռակի մրցանակակիր է: Նա մահացել է 2009թ.-ի հունիսի 25-ին՝ 50 տրաեկան հասակում: