Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհի գերտերությունների ղեկավարներն՝ իրենց նախընտրելի ֆիլմերի մասին

01.07.2016

Աշխարհի մի շարք գերտերությունների ղեկավարներ տարբեր առիթներով խոստովանել են, թե որոնք են իրենց սիրելի ֆիլմերը:

Այսպես, դեռևս 2014 թ.-ին կայացած մամլո ասուլիսներից մեկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր ամենասիրելի կինոնկարը «Չապաև»-ն է: Վասիլև եղբայրներն այն նկարահանել են 1934 թ.-ին՝ Աննա Ֆուրմանովայի սցենարով, որը նա գրել է իր ամուսնու՝ Դմիտրի Ֆուրմանովի օրագրի հիման վրա: Ասենք, որ վերջինս հանդիսանում է նույն «Չապաև» վերնագրով վեպի հեղինակը:

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր համար նախընտրելի է համարում Մայքլ Քարթիսի «Կասաբլանկա» (1942թ.) և Միլոշ Ֆորմանի «Թռչելով կկվի բնի վրայով» (1975թ.) կինոնկարները: Բացի այդ նրա մոտ հատուկ տեղ են զբաղեցնում Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացին» և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմերը: Ասենք, որ «Կնքահայրը» ֆիլմը ամերիկյան ողջ կինոարտադրության պատմության մեջ, լավագույն ֆիլմերի ցանկում, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար լավագույնը Հերման Կարովի «Պաուլայի և Պաուլի լեգենդը» (1973թ.) ժապավենն է: Ֆիլմի ցուցադրության ժամանակ մերկելն ընդամենը 19 տարեկան էր: Այդ կինոնկարը սիրահար զույգի՝ նախարարության աշխատակցի և երկու երեխաների մոր, շշեր ընդունող կետի աշխատակցուհու մասին պատմություն է: Այս կինոնկարի բարդ սյուժեն առաջացրել է ժամանակի քաղաքական էլիտայի դժգոհությունը: Ֆիլմն արգելվել է, իսկ հեղինակներն ստիպված են եղել արտագաղթել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից: Բայց կինոնկարը դիտած Անգելա Մերկելը մինչև օրս այն հիշում է առանձնահատուկ զգացումով:

Կորեայի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզիպին հոլլիվուդյան կինոյի մեծ երկրպագու է: Նրա նախընտրած թեման Երկրորդ համաշխարհային պատերազմն է: Նա հատկապես բարձր է գնահատել Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայենին» ֆիլմը (1998թ.):

Իսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նախապատվությունը տվել է «Գահերի խաղ» և «Դաունթոնի աբբայությունը» հեռուստասերիալներին: Ի դեպ, վերջին ֆիլմը նա դիտել է առանձնահատուկ հետաքրքրությամբ, սակայն դրանում անմիջապես նկատել է յուրաքանչյուր պատմական անճշտություն և թերություն, ինչպիսիք են, օրինակ պլաստիկ շշի երևալը կադրում կամ նկարագրված դեպքերից միայն մի քանի տարի հետո ստեղծված երաժշտության կատարումը: Ի դեպ, թագուհին այնքան է հրապուրված եղել այդ կինոնկարներով, որ նույնիսկ այցելել է կինոհրապարակ և դիտել արտիստների աշխատանքը:
    Դիտվել է 950 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ