«Վերապրածը» ֆիլմը Լեոնարդո դի՝Կապրիոյից խլել է մեկ տարվա կյանք01.16.2016
«Ես հուզված եմ, անկեղծ հուզված եմ»,- հայտարարել է այս օրերին իր մասնակցությամբ վերջին «Վերապրածը» ֆիլմը ներկայացնելու առիթով Լոնդոնում գտնվող Լեոնարդո դի՝ Կապրիոն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Այդպիսի մակարդակի ճանաչում ստանալը մեծ վաստակ է, հատկապես, երբ դու այդքան լրջությամբ ես վերաբերում այն բանին, ինչով զբաղվում ես»,- «Sky News»-ին ասել է Հոլլիվուդի հանրահայտ աստղը:
Նա խոստովանել է, որ «Վերապրածը» ֆիլմը իրենից խլել է մոտ մեկ տարվա կյանք, իսկ ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուն այդ ստեղծագործությանն է նվիրել 3 կամ 4 տարի: «Այդ ֆիլմում մենք արել ենք այն ամենը, ինչ թույլ էին տալիս մեր ուժերը»,- ընդգծել է դի՝ Կապրիոն:
Հիշեցնենք, որ Լեոնարդո դի՝ Կապրիոն առաջին անգամ «Օսկարի» հավակնորդ է դարձել 20 տարի առաջ՝ 1994 թ.-ին «Ինչն է բավարարում Ջիլբերթ Գրեյփին» ֆիլմում երկրորդ պլանի «տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում: Հաջորդ անգամ նա այդ մրցույթի ցուցակում հայտնվեց 10 տարի անց՝ 2005 թ.-ին, Մարթին Սկորցեզեի «Ավիատոր» կենսագրական ֆիլմում կերտած գլխավոր կերպարի համար:՛ 2007 թ.-ին դի՝Կապրիոն «Օսկար»-ի ներկայացվել «Արյունոտ ադամանդ» ֆիլմի գլխավոր դերը կատարելու համար, իսկ 2014 թ.-ին նա միանգամից առաջադրվել է երկու «Օսկար»-ի՝ «Ուոլ սթրիթի գայլը» ժապավենում գլխավոր դերի համար և որպես այդ ֆիլմի պրոդյուսեր: Սակայն այդպես էլ նրան չվիճակվեց իր ձեռքում զգալ կինոաշխարհի բաղձալի արձանիկի ծանրությունը:
«Վերապրածը» կինոնկարի համար 2016 թ.-ին Լիոնարդո դի՝ Կապրիոն «Օսկար»-ի թեկնածու է առաջադրվել 6-րդ անգամ: