Կյանքի 85-րդ տարում մահացել է Էտտորե Սկոլան01.20.2016
Կյանքի 85-րդ տարում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Էտտորե Սկոլան:
Որպես սցենարիստ նա կինոաշխարհ է մուտք գործել 1953 թ.-ին, իսկ 1964 թ.-ին կայացել է նրա դեբյուտը կինոյում «Եթե թույլ տաք, կխոսենք կանանց մասին» կատակերգական ֆիլմով:
Հետագայում նա սկսեց խորանալ կյանքի հակասական կողմերի ու սոցիալական հիմնախնդիրների ոլորտ և դրանցում փնտրել առավել խոր դրամատիկական ենթատեքստեր:
Նրա ֆիլմերում նկարահանվել են ժամանակի այնպիսի մեծ դերասաններ, ինչպիսիք են Սոֆի Լորենը, Մարչելո Մաստրոյանին, Ալբերտո Սորդին, Վիտորիո Գասմանը և այլք: Նա գրել է 90 ֆիլմի սցենար և բեմադրել ու թողարկել 39 կինոնկար:
Էտտորե Սկոլայի առավել հայտնի աշխատանքներից են «Մենք այնպես էին սիրում միմյանց» (1974թ.), «Զզվելիներ, կեղտոտներ, կատաղիներ» (1976թ.), «Անսովոր օր» (1977թ.), «Պատահանդես» (1983թ.) ֆիլմերը: Նա կինոյի ոլորտեում բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:
Էտտորե Սկոլան իր ժամանակի կինոյի մեծություններից առանձնակի ընկերական հարաբերություններ ուներ իտալական նեոռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ֆեդերիկո Ֆելինիի հետ, որին էլ նվիրեց իր կյանքի վերջին ստեղծագործությունը՝ կիսավավերագրական-կիսախաղարկային «Այդ տարօրինակ անունը՝ Ֆեդերիկո» ֆիլմը, որը 2013 թ.-ին ցուցադրվեց Վենետիկի միջազգային կինոփառատոնում: Այդպես նշանավոր Էտտորե Սկոլան հիշատակեց իր հանճարեղ ընկերոջ մահվան 20 ամյակը: