Բարոն Մյունհաուզենի կերպարով՝ պարանե սանդուխքով բարձրանալիս...02.17.2016
Ռուսաստանի Սարատով քաղաքում նախատեսում են տեղադրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Յանկովսկու հուշարձանը: Իրենց նշանավոր քաղաքացու հիշատակը բրոնզե արձանով հավերժացնելու մասին որոշումը քաղաքի իշխանության մարմինները կայացրել են օրերս, իսկ, թե երբ նրանք կիրագործենն իրենց այդ մտադրությունը դեռ չի հաղորդվում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ արտիստի հուշարձանը կտեղադրվի Սարատովի Սլոնովի անվան դրամատիկական թատրոնի դիմացի հրապարակում: Բրոնզաձույլ Օլեգ Յանկովսկին կպատկերվի իր լավագույն կինոհերոսներից մեկի՝ բարոն Մյունհաուզենի կերպարով՝ պարանե սանդուխքով բարձրանալիս...
Ավելացնենք, որ Սարատովի այն շենքում, որտեղ ժամանակին ապրել է այդ նշանավոր դերասանը տեղադրված է նրա անկյունային խորաքանդակը, որի տակ գրված է. «Սարատովն իմ մանկության և պատանեկության քաղաքն է...»: