Ընկերոջ համար բարեխոսելու փոխարեն` ինքն է աղջկա հետ սիրավեպ սկսել10.03.2013
Ռուս դերասան Անդրեյ Միրոնովին կանանց շրջանում անհաջողակ անվանելը կնշանակեր մեղանչել ճշմարտության դեմ: Առավել ևս, կինոյում նրան բաժին հասած հաջողությունը մի նոր մակարդակի բարձրացրեց գեղեցիկ սեռի կողմից նրա նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը: Այդ մասին է վկայում նաև նրա ընկերը` Վախթանգովի անվան թատրոնի դերասան Միխայիլ Վորոնցովը:
«Նա սիրում էր գեղեցիկ ծառայություններ մատուցել` ծաղիկներով, բանաստեղծություններով: Սակայն, որպեսզի գործի գցեր ողջ այդ զինանոցը, նրա համար շատ կարևոր էր իմանալ, թե ինքն արդյոք ինչ-որ շանսեր ունի ՞ »,- հիշում է Միխայիլը:
Շատերը Անդրեյին համարում էին շուտ սիրահարվող մարդ: Միխայիլ Դերժավինը նույնիսկ կատակում էր. «Այն ամենը ինչ քայլում, սողում, թռչում է, Միրոնը բաց չի թողնում»: Սակայն, Միրոնը շատ էր սարսափում մերժումներից և հաճախ իրեն դուր եկած աղջկա մոտ ուղարկում էր ընկերներին, որպեսզի նրանք իմանային, թե ի՞նչ է մտածում այդ գեղեցկուհին իր մասին:
Մի անգամ,պատմում է Միխայիլը, Միրոնովը դիմել է իրեն: «Լսիր, ես շատ ուժեղ սիրահարվել եմ: Այդ կնոջը ես հոգ եմ տանում արդեն երկու ամիս, բայց մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչպիսի՞ զգացմունքներ ունի իմ նկատմամբ: Խնդրում եմ, այցելիր նրան, զրուցիր հետը»,- պատմում է Վորոնցովը` նշելով, որ խոսքը շատ հայտնի մի արտիստուհու մասին էր:
«Ես գնացի ուսումնասիրելու իրավիճակը, իսկ արդյունքում իմ և այդ աղջկա միջև սիրավեպ սկսվեց», հիշում է Վորոնցովը: