Թատրոնի շենքի տեղում նախկինում գտնվելիս է եղել հունական եկեղեցի03.10.2016
Մարզի եկեղեցու առաջնորդարանի պահանջով Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Վ. Բիլկովի անվան պետական տիկնիկային թատրոնի շենքը կհանձնվի կրոնական ընկերություններին: Այդ մասին տեղեկացնում են տեղի և կենտրոնական մի շարք լրատվամիջոցներ:
Տարածաշրջանի նահանգապետ Սերգեյ Բոնդարյովը տեղեկացրել է, որ հոգևոր կազմակերպությունը նման պահանջ է ներկայացրել այն փաստի հիման վրա, որ թատրոնի շենքի տեղում նախկինում գտնվելիս է եղել հունական եկեղեցի, որը քանդվել է 1960 թ.-ին:
Տեղի եկեղեցականների և իշխանությունների այդ մտադրությունը, որը պլանավորված է ավարտին հասցնել 2019 թ.-ին, առաջացրել է բնակիչների դժգոհությունը, որոնք բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով թատրոնը թողնել իր տեղում: «Իմ ընտանիքի երեք սերունդ է հաճախել այստեղի տիկնիկային ներկայացումներին»,- սա բողոքողներից մեկի ձեռքին հայտնված մի կարգախոս է, որի հետ համաձայն են շատերը:
Իրենց նպատակին հասնելու նպատակով ցուցարարները որոշել են կազմակերպել ստորագրահավաք, որպեսզի իշխանություններին համոզեն փոխել իրենց որոշումը: