Մահացել է դրամատուրգ Առնոլդ Վեսկերը04.13.2016
83 տարեկան հասակում կյանքից հեռացել է 20-րդ դարի բրիտանական դրամատուրգիայի առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ Առնոլդ Վեսկերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:
Նա 40 պիեսների, բազմաթիվ էսսեների, բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ էր: 2005թ.-ին Վեսկերը հրատարակեց «Մեղր» վերնագիրն ստացած իր առաջին վեպը: Նրա ստեղծագործություններում հաճախ գլխավոր գիծ էին դառնում քաղաքական ամենատարբեր հարցադրումներն ու հիմնախնդիրներ:
«Ես միշտ անհանգստանում եմ այն մարդկանց համար, ովքեր կրում են քաթանե գլխարկներ, որոնցով ցույց են տալիս, թե որտեղից են գալիս, որովհետև որտեղ որ նրանք գալիս են, այնտեղ գտնվողների համար դա միանգամայն միևնույնն է»,- 2006թ.-ին «BBC»-ին տված իր հարցազրույցներից մեկում ասել է գրողը: