Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մի՞թե Վուդի Ալենն իր որդու հայրը չէ

10.04.2013

Հոլլիվուդում բորբոքվում է մեծ աղմուկ: Վուդի Ալենի նախկին կինը դերասանուհի Միա Ֆերրոուն հայտարարել է, որ ռեժիսորից ունցած երախան շատ հավանական է, որ բոլորովին էլ ռեժիսորից չէ, այլ լեգենդար Ֆրենկ Սինատրայի որդին է, ում հետ ինքը նախկինում եղել է շատ մտերմիկ կապերի մեջ: 25-ամյա Ռոնան Ֆերրոուն իրոք շատ է նման հանգուցյալ արտիստին, փոխանցում է «vesti.ru»-ն «Guardian» -ի հաղորդագրությունը:

Այն, որ Վուդի Ալենի 25-ամյա որդին` Ռոնանը, իրականում կարող է լինել Ֆրենկ Սինատրայի կենսաբանական ժառանգը, Միա Ֆերրոուն հայտարարել է «Vanity Fair» հանդեսին վերջերս տված հարցազրույցի ժամանակ: Այդ հրատարակության օրինակները շուտով կհայտնվեն վաճառակետերում, հաղորդվում է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, պարզվել է, որ Վուդի Ալենի և Միա Ֆերրոուի որդեգիր դուստրը` Դիլան, կրկին խոսել է այն մասին, որ հայրը իրեն հետապնդել է այն ժամանակ, երբ ինքը դեռ 7 տարեկան էր: Նախկինում այս սկանդալի մասին թերթերն արդեն անդրադարձել էին, սակայն իշխանություններին չհաջողվեց գտնել համոզիչ ապացույցներ, որպեսզի դատեն հայտնի ռեժիսորին:

Հանգամանքների տարօրինակ դիպվածով, այս նորությունները երևացին Վուդի Ալենի` քննադատների և հանդիսատեսների բարձր գնահատականին արժանացած, «Երկնագույն հասմիկ» նոր ֆիլմի թողարկման հետ միաժամանակ:

Ասենք, որ իրենից 30 տարով մեծ Ալենի հետ ամուսնալուծվելուց հետո` Ֆերրոուն ամուսնացել է երաժիշտ Անդրե Փրևինի հետ:
    Դիտվել է 770 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ