Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երեխաների միջոցով հանդիսատեսներ ներգրավելը սխալ Է

04.20.2016


Չինաստանի մամուլի, հրատարակությունների, ռադիոյի, կինոյի ու հեռուստատեսության պետական կարգավորող մարմնի վարչությունը (SAPPRFT) որոշում է կայացրել հուլիսի 1-ից արգելել անչափահասներին մասնակցել ռեալիթի և թոք-շոուներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newizv.ru»-ին:

«Ռիելիթի-շուներ ստեղծողները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն անչափահասների պաշտպանության ջանքերին և սահմանափակեն նրանց մասնակցությունը իրենց ծրագրերում»,- նշված է SAPPRFT-ի որոշման մեջ:

Ռիելիթի-շոուներ կազմակերպողների կողմից հաղորդումներում հայտնի մարդկանց, այդ թվում նաև նրանց երեխաների միջոցով հանդիսատեսներ ներգրավելու գաղափարը, ըստ որոշման, համավում է սխալ: Սխալ է համարվում նաև հանդիսատեսներին ներգրավելու այն եղանակը, երբ ցուցադրվում են հաղորդումների մասնակիցների հարստությունը, առանձնատները, թանկարժեք մեքենաները, զբոսանավերը:

Չինաստանում աստղերի ու նրանց երեխաների մասնակցությամբ առավել վարկանիշային ռիելիթի-շոու ծրագրերից է «Հայրիկ, ուր ենք գնում մենք» հաղորդումը: Այս շոուի մեջ, որը հեռարձակվում է «Hunan Satellite» արբանյակային ալիքով, հայտնի հայրիկները իրենց ժառանգների հետ վրաններով և այլ հարմարություններով մի քանի օրով գնում են բնության գիրկ և այլն:

Որոշման հրապարակումից հետո պրոդյուսերները հայտնվել են ծանր կացության առջև, քանի որ առանց երեխաների մասնակցության իրենց շոուների հետաքրքրականությունը, նաև իմաստը, պարզապես, կկորչի: Նրանք, ավելի շուտ կարծում են, որ ընթացիկ սեզոնը իրենց նախագծի համար կդառնա վերջինը:

SAPPRFT—ում իրենց կազմակերպության որոշումը բացատրում են երեխաների հոգեկան առողջությունը պապանելու մտահոգությամբ և նման հաղորդումներում չափից ավելի նյութապաշտության գովերգմամբ:

Ըստ պետական պաշտոնյաների, հեռուստատեսությունը պետք է առաջ մղի կոմունիստական և ոչ թե արևմտյան գաղափարները: Նրանց ասելով չինացիները պետք է հետևեն Չինաստանի կոմունիստական կուսակցության գաղափարներին և ոչ թե աստեղային ռեալիթի-շոուների պրոդյուսերներին:

Սակայն, երկրում բոլորն էլ լավ են հասկանում, որ արբանյակային հեռարձակման և համացանցի առկայության պայմաններում այլընտրանքային լրատվամիջոցների դիրքերը, պետականի համեմատությամբ, շատ ավելի ամուր են և ծանրությունը այս մրցապայքարում, առավել շատ, արևմտյան գաղափարախոսության կողմում է:
    Դիտվել է 619 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ