Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էմիր Կուստուրիցա. «Հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»

10.08.2013


Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հրաժարվել ժյուրի կազմում մասնակցել Անթալիայում հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք «Ոսկե նարինջ» կինոփառատոնի աշխատանքներին: Նման որոշման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ հանրահռչակ ռեժիսորին Թուրքիայում մեղադրում են Բոսնիայում սերբական մահմեդականների ցեղասպանությանն օժանդակություն ցուցաբերելու մեջ:

Կուստուրիցան հրավիրել է մամլո ասուլիս, որի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է, որ սխալված լինի իր արտահայտություններում, բայց չի պատրաստվում արդարանալ դրանց համար:
Ինչպես հաղորդում է «Anatolia» գործակալությունը, Կուստուրիցայի Անթալիա ժամանելու կապակցությամբ տեղի է ունեցել միտինգ, որին մասնակցել են թուրք ազգայնականները և Թուրք-բոսնիական մշակութային ասոցիացիայի անդամները: Նրանք ռեժիսորին մեղադրել են 1992-1995թթ.-երի բոսնիական պատերազմի ժամանակ իրականացված էթնիկական զտումները և Սրեբրենիցայում մահմեդականների ջարդերն արդարացնելու մեջ:

Բացի այդ, Կուստուրիցային հիշեցրել են Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի և սերբական ռազմականացված զորակազմավորումների « Թակարդ» մականունը ստացած հրամանատար Ժալկո Ռաժնատովիչի հետ ունեցած բարեկամության մասին, որոնց Հաագայի դատարանը մեղադրեց զինվորական հանցագործություններ կատարելու մեջ:

Միլոշևիչը Հաագայի զինվորական դատարանի բանտում մահացավ 2006թ.-ին, իսկ մինչ այդ, 2000թ.-ին, Ռաժնատովիչը գնդակահարվել էր Բելգրադում:

Այն բանից հետո, երբ Կուստուրիցան հրավիրվեց կինոփառատոն, այդ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվեցին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայը և 2010թ.-ին Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն:

Իր հասցեին հնչեցված մեղադրանքներին ի պատասխան Կուստուրիցան հայտարարեց, որ ինքը միշտ հանդես է եկել միասնական Հարավսլավիայի օգտին: Նա նշել է, որ ինքն իր տեսակետն է հայտնում և չի հանդիսանում որևէ քաղաքական կուսակցության անդամ:

Մամլո ասուլիսում ռեժիսորը հրավերի համար շնորհակալություն է հայտնել կինոփառատոնի կազմակերպիչներին և Անթալիայի քաղաքապետին, բայց ասել, որ ինքը թուրքիայի մշակույթի նախարարին հայտարարում է իր թշնամի: Նա նաև նշել է, որ մի քանի ամիս առաջ թուրքական Բուրսա քաղաքում ինքը հանդես է եկել համերգով, որտեղ տեղի իշխանությունները և հանդիսատեսը իրեն շատ լավ են ընդունել: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:

Իսկ որոշ այլ լրատվամիջոցներ նշում են, որ մամլո ասուլիսի ժամանակ սերբ ռեժիսորը հայտարարել է, որ ինքը «Ոսկե նարինջ» կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանելով, բախվել է մի բանի, որը նախկինում իր հետ երբեք չէր պատահել:

«Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես միշտ դեմ եմ հանդես եկել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Եվ եթե հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»,- հայտարարել է Էմիր Կուստուրիցան:
    Դիտվել է 1072 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ