Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արմատական ժողովրդավարները անվանել են կեղտոտ շարադրանք


Օրերս Ռուսաստանի օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահը արվեստի շատ այլ գործիչների թվում պետկան մրցանակ է շնորհել նաև ժամանակակից ռուսական թատերական ռեժիսուրայի լեգենդար ներկայացուցիչ, Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինին: «Թագլուրը» ներկայացնում է մեծ արվեստագետի շնորհակալական խոսքից այն հատվածը, որոնք ներկայացնում են նրա մտորումները ստեղծագործական աշխատանքի արդիականության մասին:

Լ. Դոդին - Այսօր շատերը մեկը մյուսին մեղադրում են արխաիկայի, ձանձրալի ավանդականության մեջ, այն բանում, որ այդ ավանդականությունը ի վիճակի չի արտացոլելու ժամանակակից կյանքը: Ուրիշները թատրոնին մեղադրում են անսահման նորարարության և նույնիսկ խուլիգանության մեջ: Առավել քիչ այսօր խոսում են կոմմերցիոն արվեստի և կոմմերցիոն թատրոնի ճիգերի մասին: Երևի թե, հոգու խորքում դա բոլորին դուր է գալիս: Դուր է գալիս լուռ, որովհետև այն զվարճացնում է, շեղում է մտահոգություններից և հանգստացնում է:

Իսկ ինչ վերաբերում է լուրջ արվեստին, լուրջ թատրոնին, ապա այստեղ հաճախ ապավինում են դասականներին, հատկապես մեր ռուս մեծ դասականներին, որոնք, այսպես ասած, կարողացել են հասնել հարմոնիկ հավասարակշռության: Ինձ թվում է մենք մոռանում ենք, որ դասականները դասական են այսօր: Իսկ երեկ, առաջին օրը և այն ժամանակ, երբ նրանք արարել են, նրանք եղել են ժամանակակից գրողներ և, հիմնականում, առաջացրել են, հատկապես իրենց գործունեության սկզբում՝ և բորբոքվածություն, և անբարյացկամություն, և չեն հասկացվել հասարակության, ընթերցողների, հանդիսատեսների և հատկապես, իհարկե, արվեստի ոլորտի մասնագետների միջավայրում:

Բավական է հիշել, թե ինչպես չի ընկալվել Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու «Դևեր» մեծ վեպը, որը արմատական ժողովրդավարները անվանել են կեղտոտ շարադրանք, արմատական պահպանողականները՝ խղճուկ բրոշյուր, իսկ գիրքը մինչև այսօր նախատեսում է ոչ միայն այն՝ ինչը որ տեղի է ունենում, այլև այն, ինչը որ դեռ լինելու է:

Բավական է հիշել, թե ինչպես չէին ընդունում ողջ կյանքի ընթացքում Չեխովին (բացառությամբ վերջին մի քանի տարիներին, երբ հասկանալի դարձավ, որ շուտով նա այլևս չի լինի): Ինչպես էին նրան քննադատում գաղափարազրկության, իսկ ռուս գյուղացուն և մտավորականությանը սևացնելու և ձանձրալի լինելու մեղադրանքով: Եվ, ընդհանրապես, հոռետեսության համար: Ես կարծում եմ այդ ամենը տեղի է ունենում, որովհետև արվեստը կամքի, բոլոր հասարակարգերում դժվարությամբ ապրող մարդուն կարեկցելու գործիք է: Մարդ, ով միշտ հասարակության, մեկ այլ մարդու և ինքն իր հետ գտնվում է ամենադրամատիկական և ողբերգական հարաբերությունների մեջ:

Դա միշտ տագնապ է առաջացնում: Դա հաճախ լինում է թախծոտ: Պատահական չի, որ ռուսերենում «թախծել»-ը նշանակել է նաև «մտածել»: «Խղճալ» բառը նշանակել է «սիրել»: Այնպես որ արվեստը խղճում է մարդուն, սիրում է մարդուն, արվեստի միջոցով խոսում է ճշմարտությունը, հաճախ՝ շատ կոշտ ճշմարտությունը: Ճշմարտություն, որը մեր առաջ է դնում ավելի ու ավելի բարդ հարցեր, որոնց համար ոչ միշտ, իսկ գուցե նաև՝ ընդհանրապես, հնարավոր չի պատասխան գտնել:

Ես այդ մասին խոսում եմ ոչ լուսավորչական նպատակներով, այլ միայն այն բանի համար, որ իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում ես ցանկանում էի, երազում էի գոնե ինչ-որ լուսատարիների հեռավորությամբ մոտենալ այդ անհասանելի իդեալին: Եվ երբ պետությունը, քո պետությունը, գնահատում է համեստ փորձերդ, սատարում է քեզ և սատար կանգնում արվեստի ըմբռնումներիդ և այն գործին, որին ձգտում ես ծառայել, կիսում է այդ ըմբռնումները, անշուշտ, տոգորում է ուժով, ամրապնդում է հույսը, ավելացնում է էներգիան, որն առայժմ դեռ կա, բայց որը միշտ չի, որ բավականացնում է:
    Դիտվել է 1058 անգամ
    1234