Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ձերբակալության մեջ շահագրգռված են մի շարք երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն

06.21.2016


Հոգևոր ոլորտում իրենց նոր և թարմ խոսքը տարբեր արտահայտչամիջոցներով հանրությանը ներկայացրած և համաշխարհային համբավ ձեռք բերած բազմաթիվ արվեստագետներ այս օրերին իրենց շնորհավորանքներն են հղում «WikiLeaks» էլեկտրոնային լրատվամիջոցի հիմնադիր Ջուլիան Ասսանժին, ով հունիսի 19-ին սկսեց Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանությունում իր բնակություն հաստատելու կամ յուրահատուկ բանտարկության մեջ գտնվելու 5-րդ տարվա հաշվարկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Հիշեցնենք, որ 44-ամյա ավստրալիացի լրագրողը այդ ամբողջ ժամանակահատվածում իր կատվի հետ գտնվում է Էկվադորի դիվանահգիտական պաշտպանության ներքո: Նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարվել: Նա Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություն կատերելու մեջ: Աշխարհի բազմաթիվ պետությունների ու հեղինակավոր կառույցների կողմից ինչ-ինչ անօրինությունների և, նույնիսկ, հանցագործությունների վերաբերյալ բացահայտող փաստաթղթեր հրապարակած և այդ գործը շարունակող Ասսանժի ձերբակալության մեջ շահագրգռված մի շարք երկրներ, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ն: Նշենք, որ ԱՄՆ-ում դատվելու դեպքում լրագրողին սպառնում է մահապատիժ՝ պետական գաղտնիքները բացահայտելու համար:

Այդ ոչ ուրախ տարեդարձի առթիվ Ասսանժին skype օնլայն կապով շնորհավորել են ի մի հավաքված չին այլախոհ և հայտնի նկարիչ Այ Վեյվեյը, բրիտանացի այլընտրանքային երգչուհի Փի Ջեյ Հարվին, Էմբիաթային երաժշտության առաջին հայտնաբերող Բրայան Ինոն, հայտնի դիզայներ Վիբիեն Վեսթվուդը, կինովավերագրող և քաղաքական երկիծանքի վարպետ Մայքլ Մուրը և ուրիշներ:

Խորվաթ փիլիսոփա Շրեկո Խորվաթը, ով կազմակերպել էր այս միջոցառումը, նշել է, որ. «Մենք ապրում ենք ծայրահեղ կարևոր ժամանակներում: Հունիսի 19-ին մենք հավաքվում ենք ամբողջ աշխարհում՝ ի պաշտպանություն Ջուլիանի, որովհետև նա ելույթ է ունենում մեր բոլորի համար»:

Միջոցառման մասնակիցները նշել են, որ Մեծ Բրիտանիայի իրավական համակարգը օգտագործվել է աճպարարության համար, որպեսզի «խիզախին պահեն մեկուսացման մեջ»: Բացի այդ խոսք է եղել այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգ են խոսքի ազատության համար, պետք է պահանջեն չեղարկել Ասսանժի նկատմամբ մեղադրանքները:

Ինքը՝ դեսպանատան բանտարկյալ Ասանժը, իր կյանքի այս հատվածը նմանեցրել է տիեզերակայանում ապրելու հետ: Էկվադորի ներկայացուցչական հաստատությունում նրան տրամադրվել ՝ 4,6 մ-ն 4-ի վրա մի սենյակ, որը բաժանված է երկու մասի՝ գրասենյակի և հյուրասենյակի: Ասանժի տրամադրության տակ կա վազքի մարզագորգ, ցնցուղ, միկրոալիքային վառարան և ուլտրամանուշակագուն լամպ: Իր ժամանակի մեծ մասը նա անցկացնում է համակարգչի մոտ, իսկ նրա միայնակությունը կիսում է հավատարիմ կատուն:

Անցյալ ամիս Սթոքհոլմի շրջանային դատարանը հավանություն է տվել Ասսանժին ձերբակալելու Եվրոպական դատարանի թույլտվությանը: Ասսանժին ներկայացնող փաստաբան Փեր Սամուելսոնը հայտնել է, որ այդ վճիռը իրենք բողոքարկելու են: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Միացյալ ազգերի կազմակերպության աշխատանքային խումբը ընդունել է, որ իր պաշտպանյալի հետապնդումները անօրինական են:
    Դիտվել է 902 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ