Տեղական ընտրություններում խնդրել է կատվին չքվեարկել, քվեարկել են… իրեն09.14.2016
Նորվեգացի երաժիշտ, «Darkthrone» բլեք- մետալ-խմբի անդամ Գյուլվե Նագելը, ով առավել հայտնի է Fenriz կեղծանունով, ակամա դարձել է քաղաքական գործիչ: Նա հաղթել է նորվեգական Կուլբոտն քաղաքի խորհրդի ընտրություններում այն բանից հետո, երբ տեղադրել է իր և իր կատվի համատեղ լուսանկարը լրատվամիջոցներում և խնդրել, որ չքվեարկեն կատվի օգտին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «svoboda.org»-ին:
Նագելին առաջարկել են իր անունը ավելացնել քաղաքային խորհրդի անդամության թեկնածուների ցուցակում և նա համաձայնվել է՝ վստահ լինելով, որ իրեն ոչ մի քաղաքացի էլ ձայն չի տա, նշում է « FACT» երաժշտական կայքը:
Սակայն քվեարկությունից հետո պարզվել է, որ Կուլբոտնի քաղաքացիները հավանել են նրա թեկնածությունը և հիմա բլեք- մետալ երաժշտական խմբի անդամը պարտավոր է 4 տարի շարունակ կատարել քաղաքային խորհրդի անդամի պարտականություններ: Նա, ըստ ամենայնի, այս ամենից հետո չի ուրախացել, քանի որ հիմա շատ զբաղված է նոր ձայնապնակի թողարկման գործերով:
Կուլբոտնը նորվեգական Օպեգոր համայնքի վարչական կենտրոնն է: Այնտեղ բնակվում է 6 հազար մարդ: Հենց այդ քաղաքում էլ 1986թ.-ին հիմնադրվել է «Darkthrone» բլեք- մետալ համույթը, որը համարվում է այդ ժանրի ոլորտում առաջիններից մեկը: