Աննախադեպ մեծ փառատոն կինոյի ինստիտուտում09.27.2016
Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտում (ВГИК) նախապատրաստվում են աննախադեպ մեծ ընդգկմամբ կինոփառատոնի: Ըստ այդ միջոցառման մամլո ծառայության տարածած հաղորդագրության նոյեմբերի 14-18-ին կայանալիք կինոստուգատեսին կմասնակցեն 45 երկիր ներկայացնող 86 կինոդպրոցներ, որոնք փառատոն են ներկայացրել, ընդհանուր առմամբ 246 ֆիլմ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ասենք, որ այդ ֆիլմերից միայն նախնական ընտրական փուլն անցածները հնարավորություն կունենան ստանալ պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված հանձնաժողվի գնահատականներ: Ընդ որում սահմանափակաված է նաև այդ մրցութային կինոնկարների դիտման ժամանակը: Այդպիսի հնարավորություն ստացած ֆիլմերի գումարային տևողությունը չպետք է գերազանցի 12 ժամը:
Փառատոնի միջազգային փուլում հանձնաժողովը կգլխավորի լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտով Զանուսին:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի նաև «Դեյան եղբայրը» ֆիլմը և կկայանա ստեղծագործական հանդիպում ռեժիսոր Բակուր Բակուրաձեի հետ: Բացի այդ ի պատիվ ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի կկայանա նրա ֆիլմեր ցուցադրությունը:
Ի դեպ, 2016թ.-ին լրանում է այդ արվեստագետի ծննդյան 110 ամյակ: