Չէր ների արտիստին, եթե «նա տանջեր ընտանի կենդանիների»11.16.2016
Արտիստները հանդիսատեսների սերը նվաճում են ոչ թե իրենց քաղաքական հայտարարություններով և հայացքներով, այլ տաղանդով: Նրանց անունների ընդգրկումն ամենահավանական ու անհավանական «սև ցուցակներում» սխալ է: Այդ մասին հյուրախաղերով Ռիգայում գտնվող Մոսկվայի «Գոգոլ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի խոսքը փախանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Դա բացարձակ զառանցանք է: Այդպիսի բան չպետք է լինի: Արտիստներն անզուսպ մարդիկ են: Ինչ-որ մեկը կարող է հիմարություն ասի, գուցե այսօր մեկ տեսակետ է պաշտպանում, վաղը՝ մեկ այլ: Եվ պետք չէ նրանց ընկալել որպես ինչ-որ պետության քաղաքական կամքի առաքյալների: Թույլ է մարդը, և պետք չէ դրա վրա ուշադրություն դարձնել: Արտիստներին իրենց քաղաքական հայտարարությունների համար չէ, որ սիրում են»,- ասել է Սերեբրեննիկովը և ավելացրել, որ միակ բանը, որի համար նա չէր ների արտիստին, եթե «նա տանջեր ընտանի կենդանիների»:
Հիշեցնենք, որ Լատվիայում գործողության մեջ է դրված «Սև ցուցակ» համակարգ, որտեղ ընդգրկված են ռուսաստանցի մի շարք դերասանների (Միխայիլ Պերեչեննիկով, Իվան Օխլոբիստին) անուններ:
2016թ.-ին այդ ցանկում ներառվեց նաև կինոյի ու թատրոնի հայտնի դերասան Դմիտրի Պևցովի անունը: Նոյեմբերին նա Ռիգայում կայացած «Մոսկովյան պրեմիերա Ռիգայում» փառատոնում պետք է ներկայացներ իր նոր ֆիլմը: Սակայն Լատվիայի ՆԳՆ նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը լրագրողներին տեղեկացրել է, որ Պևցովի անունը մտցված է «Սև ցուցակում» և նրա մուտքն այդ երկիր արգելված է: