Ամերիկահայ «System Of A Down» ռոք խումբը հանդես կգա Մոսկվայում11.25.2016
Ամերիկյան «System Of A Down» ռոք խումբը կդառնա 2017թ.-ին Մոսկվայում կայանալիք «Park Live» 5-րդ երաժշտական փառատոնի հեդլայները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Փառատոնը կայանալու է Բանակի կենտրոնական ակումբի սպորտային արենայում (ԲԿՄԱ), որը համերգային կոնֆիգուրացիայով ձևավորելիս տեղավորում է ավելի քան 34 հազար հանդիսատես:
2013թ.-ից կազմակերպվող այս փառատոնին մասնակցում են օտարերկրյա և ռուսական խմբեր և անհատ կատարողներ:
«System Of A Down» ռոք խումբը ձևավորվել է 1994թ.-ին ծագումով հայ երաժիշտներ Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի նախաձեռնությամբ: Մինչև այսօր խումբը թողարկել է 5 ստուդիական ձայնապնակ, 40 մլն օրինակ ընդհանուր քանակությամբ: