«Վիկինգ» պատմական ասքը կինովարձույթի շուկայի 1-ին տասնյակում 01.13.2017
Ռուսական կինոարդյունաբերության մեջ առաջին անգամ ռեժիսոր Անդրեյ Կրավչուկի «Վիկինգ» պատմական ասքը վարձույթի միջազգային շուկայում տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Անցած շաբաթվա տվյալներով կինոնկարի վարձույթի հասույթը կազմել է 6,7 մլն դոլար:
Այդ գումարը հնարավոր է եղել ձևավորել Ռուսաստանի և Մերձբալթյան երեք հանրապետությունների կինոշուկաներում վաճառված տոմսերի արդյունքում:
Նշենք, որ այդ 4 երկրներում, ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է 2600 կինոթատրոններում: Իսկ վերջերս Կանադայում կայացած միջազգային վաճառքի ժամանակ այդ կինոժապավենը ցուցադրելու իրավունք են ձեռք բերել ևս 60 երկիր:
Չնայած այդ հանգամանքին, մասնագետների գնահատմամբ, այնուամենայնիվ, ֆիլմը չի կարողանա ծածկել իր արտադրական ծախսերը: