ՄքՔարթնին պահանջում է ետ վերադարձնել իր հեղինակային իրավունքները01.19.2017
Բրիտանացի հայտնի երաժիշտ, «The Beatles» խմբի նախկին անդամ Փոլ ՄքՔարթնին ԱՄՆ-ում դատի է տվել Sony ընկերության երաժշտական ստորաբաժանմանը՝ հայտարարելով, որ ինքը մտադիր է ետ պահանջել «Լիվերպուլյան իրենց քառյակի» մեկ այլ անդամի՝ Ջոն Լենոնի համահեղինակությամբ իր գրած մի շարք ստեղծագործությունների հեղինակային իրավունքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «hollywoodreporter.com»-ին:
Ըստ ՄքՔարթնիի ներկայացրած հայցի խոսքը այն մի շարք երգերի մասին է, որոնք 1962-1971թթ ընթացքում նա ժամանակին տվել է ձայնագրության տարբեր ընկերությունների: Մի շարք ստեղծագործությունների, որոնց թվում նաև բիթլների այնպիսի գործերի հեղինակային իրավունքը ինչպիսիք են «Yesterday», «Hey Jude» և «Let It Be» երգերը, 1985թ.-ին ձեռք է բերել Մայքլ Ջեքսոնը, որի մահից հետո ժառանգները այդ իրավունքները վաճառել են Sony/ATV ընկերությանը:
Իր դատական հայցում ՄքՔարթնին նշում է, որ Sony ընկերությունը մի քանի անգամ մերժել է վերադարձնել իր կողմից հորինած երգերի հեղինակային իրավունքը: ՄքՔարթնին խնդրում է, որ դատարանը հաստատի այդ երգերի նկատմամբ իր հեղինակային իրավունքը վերադարձնելու պահանջի իրավականությունը:
Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին 1976թ.-ին ընդունված ամերիկյան օրենսդրության համաձայն, երաժիշտներն իրավունք ունեն վերադարձնելու իրենց ստեղծագործությունների հեղինակային իրավունքը քոպիրայթի ստեղծումից 56 տարի հետո:
ՄքՔարթնին իր երգերի համար ներկայացված հայցի բավարարումը հույս ունի, որ կստանա 2018թ.-ին:
Ավելացնենք, որ Sony ընկերության ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել ՄքՔարթնիի կողմից դատական հայցի ներկայացման փաստի առթիվ՝ երաժշտի այդ քայլը համարելով «անհարկավոր և վաղաժամկետ»: