Հրաժարվել են մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը01.30.2017
Իրանցի ռեժիսոր Ասհար Ֆարհադին, որի հեղինակած «Առևտրականը» ֆիլմը ընդգրկված է 2017թ.-ի փետրվարի վերջին կայանալիք ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերում, հայտարարել է, որ չի մեկնի ԱՄՆ և չի մասնակցի այդ միջոցառմանը: Նա նաև նշել է, որ չմեկնելու պատճառը «Երկիրը արտասահմանցի ահաբեկիչներից պաշտպանելու մասին» նախագահ Թրամփի հրամանագիրն է: Ավելի վաղ ամերիկյան կինոակադեմիայի այդ նշանավոր մրցանակաբաշխությանը նույն շարժառիթով մասնակցելուց հրաժարվել էր նաև այդ նույն ֆիլմում նկարահանված դերասանուհի Թարանե Ալիդուսթին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 26-ին՝ Հոլլիվուդում: Ամերիկյան կինաակադեմիայի այդ մրցանակը բաշխվում է 24 անվանակարգերով: Ասհար Ֆարհադիի «Առևտրականը» ֆիլմը անցել է «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ: