Աստղերի դիմանկարները՝ թատերական հանդերձներով03.17.2017
Այսօր Մոսկվայում գործող Համառուսաստանյան դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է «Թատրոնը գլխավոր դերում» խորագրով ցուցահանդես: Ցուցադրանքում կներկայացվեն թատերական գործընթացում տարբեր ստեղծագործական ներդրումներ ունեցող արվեստագետների բազմաժանր աշխատանքներ: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այցելուներին կներկայացվեն նկարիչ Գեորգի Տաիձեի գրաֆիկական 15 աշխատանքները, որոնք պատկերում են Մոսկվայի Մեծ և Սանկլտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնների աստղերի դիմանկարները՝ թատերական հանդերձներով: Այդ աշխատանքները արվեստագետը ստեղծել է 1971-1980թթ ընթացքում:
«Թատրոնը գլխավոր դերում» ցուցադրանքում տեղ են գտել նաև Բախրուշինի անվան և էլի մի շարք թանգարաններից բերված եզակի թատերական ցուցանմուշներ՝ ազդագրեր, լուսանկարներ, հագուստների ու դեկորացիաների էսքիզներ և այլն:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 1-ը: