Ա. Սակուրովը կոչ է արել լսել ուսանողներին ու դպրոցականներին03.29.2017
Նախօրեին՝ մարտի 28-ին, Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնում կայացել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում հաղթող է ճանաչվել «Դրախտ» գեղարվեստական կինոնկարի հեղինակ Անդրեյ Կոնչալովսկին:
«Միկա-2017»-ն աչքի է ընկել ոչ միայն հաջողված կինեմատոգրաֆիական աշխատանքներին և դրանք ստեղծող մարդկանց հունական հաղթանակի աստվածուհուն պատկերող արձանիկներ շնորհելով, այլև մրցանակակիրների կողմից բարձրաձայնված քաղաքական հայտարարություններով, որոնցից շատերը կիրակի օրը Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում տեղ գտած հակակոռուպցիոն ժողովրդական ընդվզումների ուղղակի արձագանքներն էին:
Մրցանակակիր արվեստագետները կոչ էին անում երկրի իշխանություններին ականջալուր լինել Մոսկվայի և երկրի մյուս քաղաքների հասարակական վայրերում բողոքի ելած մարդկանց և արդարություն էին պահանջում քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների հարցում:
«Նիկա-2017»-ի արժանացավ նաև կյանքի օրոք լեգենդար դարձած և իր անհաշտ քաղաքացիական կեցվածքով միշտ առանձնացող կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը: Այս անգամ ևս նա իր շնորհակալական խոսքում հիշեց ռուսական բանտարկության մեջ գտնվող ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին և նշեց հակակոռուպցիոն բողոքի ալիքում գերակշիռ թիվ կազմող երիտասարդների նկատմամբ պետության կողմից իրականացվող ընտանեվարության ոչ ճիշտ լինելու հանգամանքը:
«Չի կարելի քաղաքացիական պատերազմ սկսել ուսանողների ու դպրոցականների մեջ» ,- նշել է իր խոսքում Սակուրովը և ընդգծել, որ հարկավոր է նրանց լսել: Նա նաև կոչ է արել Ռուսաստանցի օրենսդիրներին չխրախուսել բողոքի ցույցին մասնակցած կանանց նկատմամբ կիրառվող բռնությունները:
Ավելացնենք, որ Ալեքսանդր Սակուրովը արժանացել է «Նիկայի» «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում: