Գրողի և սցենարիստի անվտանգությունը ապահովում է ոստիկանությունը04.20.2017
Իտալացի գրող և լրագրող Ռոբերտո Սավիանոն, որը 2006թ-ին լույս տեսած և համաշխարհային ճանաչման հասած «Գոմոր» վեպի հեղինակն է, գրում է Լիբիայի բռնապետ Մուամմար Քադդաֆիի կյանքի մասին հեռուստասերիալի սցենար: Այդ մասին «repubblica.it»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Այդ սցենարը գրվում է « Entertainment One և Palomar» ընկերության համար, որի ստեղծմանը մասնակցում է նաև ռեժիսոր և սցենարիստ Նադավ Շիրմանը:
Ռոբերտո Սավիանոյի «Գոմոր» վեպը նեապոլիտանական մաֆիայի մասին է, որը թարգմանվել է 42 լեզուներով: Այդ գրքի հիման վրա Մաթթեո Գարրոնեն նկարահանել է համանուն լիամետրաժ ֆիլմ, որը 2008թ.-ին ներկայացվել է «Օսկարի», իսկ 2014 թ.-ին այդ նույն ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացվեց հեռուստասերիալի ձևաչափով:
Քադդաֆիի մասին սերիալում Սավիանոն ներկայացնում է պետության ղեկավարի կյանքը, որը Լիբիան ղեկավարում էր սկսած 1969թ.-ից մինչև իր եղերկան մահը: 2011թ.-ին Քադաֆին սպանվեց իր երկրում՝ ժողովրդական հուզումների ժամանակ:
Ասենք, որ Ռոբերտո Սավիանոն ստեղծագործելուն զուգահեռ զբաղվում է ակտիվ լրագրողական աշխատանքով և համագործակցում է «l՝Espresso» և «La Repubblica» պարբերականների և այնպիսի հայտնի թերթերի հետ, ինչպիսիք են «The Times»-ը, «El Pais»-ը, «The Washington Post»: «Գոմոր» վեպի հրատարակումից հետո նեապոլիտանական մաֆիան վճիռ էր արձակել գրողին մահապտժի ենթարկելու մասին: Դրանից հետո նրա անվտանգությունը ապահովելու գործը ստանձնել է ոստիկանությունը:
Ասենք, որ 2008թ.-ին «Գոմոր» ֆիլմը արժանացավ Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին: 2010թ.-ին Սավիանոն լույս ընծայեց «Գեղեցկություն և դժողք» գիրքը: Նույն տարում գրողն այդ վեպի համար արժանացավ Եվրոպական գրքի մրցանակի: