Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչուհին կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին, որ փչացնի «Եվրատեսիլ - 2017» -ը

05.06.2017

Ռուսաստանին չպետք է թույլ տալ, որ փչացնի «Եվրատեսիլ -2017»-ը: Իր հայրենակիցներին այդպիսի բովանդակությամբ կոչ է ուղղել համաեվրոպական երգի մրցույթի նախորդ տարվա հաղթող, Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է սպասենք ավելի մեծ պրովակացիաների, որովհետև մեր հաղթանակը նրանց հիասթափեցրել է և ես ցանկանում եմ յուրաքանչյուր ուկրաինացու խնդրել լինելու շատ զգույշ և չենթարկվել պրովակացիաների»,- ասել է երգչուհին:

Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «reuters.com»-ին:

«Եվրատեսիլ -2016»-ում Ջամալան հաղթել է «1944» անունը կրող երգով, որը անդրադառնում է Ղրիմից թաթարների զանգվածային տեղահանության պատմությանը: Այդ տեղահանվածների մեջ են եղել նաև նրա ընտանիքի անդամները:

Ասենք, որ Ջամալան եկող շաբաթվա վերջին մեկնարկելիք «Եվրատեսիլ -2017»-ում հանդես է գալու մրցույթի մասնակիցների ելույթների միջակա հատվածներում: Նույնիսկ հայտնի է, որ նա այդ ելույթների համար պետք է ստանա 985,5 հազար հրիվեն (մոտ 37 հազար դոլար):

Ռուսաստանի հետ ուկրաինական կողմի լարված հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն քաղաքական հանրահայտ հակասություններով, այլև դրանց հետևանքով Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովայի «Եվրատեսիլին» մասնակցելու արգելքով, որին, ինչպես հայտնի է, համաձայնվել են նաև մրցույթի կազմակերպիչները:



Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը՝ եվրատեսիլ 2017
    Դիտվել է 696 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ