Եկեղեցին և Արտակարգ իրավիճակների ծառահյությունը կհամագործակցեն07.05.2017
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը և Ուղղափառ եկեղեցին համաձայնություն են ստորագրել համագործակցության մասին: Այդ մասին տեղեկացնում է «mchs.gov.ru»-ն:
Համաձայն այդ փաստաթղթի, եկեղեցականները պետք է հոգևոր օգնություն ցուցաբերեն տարբեր արտակարգ դեպքերում տուժածներին և նրանց ընտանիքներին, ինչպես տանը, այնպես էլ բուժհաստատություններում: Այդ նպատակով արտակարգ իրավիճակների մեջ հայտնված վայրերում պետք է կազմակերպվեն արշավային (շարժական) տաճարներ և գթության քույրերի աշխատանքներ:
Փաստաթղթում նշվում է, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի հոգևորության և ավանդական բարոյական արժեքների՝ հայրենասիրության, հայրենիքի պատմության հպարտ գիտակցության զարգացմանը, ինչպես նաև ազգամիջյան հարաբերությունների մշակույթի դաստիարակությանը և ուրիշի հավատի նկատմամբ հարգանքին ու հանդուրժողականությանը:
Եկեղեցին հոգևոր ծառայություններ կմատուցի նաև Արտակարգ իրավիճակների ծառայության բոլոր աշխատակիցներին և փոխադարձաբար նրանցից կսովորի ճիշտ որոշումներ կայացնել և հասնել դժբախտ պատահարների մեջ հայտնված մարդկանց նաև ֆիզիկական օժանդակություն ցույց տալու համար: