Մահացել է հրեշտակների մարկիզուհուն ստեղծող Անն Գոլոնը07.17.2017
95 տարեկան հասակում մահացել է մտացածին ավանտյուրիստուհի Անժելիկայի միջոցով Ֆրանսիայի 14-րդ դարի կյանքը ներկայացնող վիպաշարքի հեղինակ Անն Գոլոնը: Այդ մասին տեղեկացրել է «interfax»-ը՝ հղում անելով գրողի դստեր՝ Նադին Գոլուբինոֆֆի նախօրեին արած հայտարարությունը:
Գոլոնը մահացել է ուրբաթ օրը:
Այս գրական շարքի առաջին վեպը «Հրեշտակների մարկիզուհին» վերնագրով Գոլոնը գրել է ամուսնու՝ Սերժի համահեղինակությամբ: Ձեռագիրը միաժամանակ առաքվել է Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի 4 հրատարակիչների: Այդ գեղարվեստական ստեղծագործությունը առաջինը հրատարակել է Գերմանիացի հրատարակիչը՝ 1956թ.-ին: Իսկ գրողի հայրենիքում այն առաջին անգամ լույս է տեսել մեկ տարի հետո:
«Հրեշտակների մարկիզուհին» վեպը արագ ձեռք է բերել մասսայականություն ամբողջ աշխարհում: Այնուհետև ստեղծագործությունը 63 երկրներում հրատարակվել է 320 անգամ: Անժելիկայի կյանքը արտացոլող վիպաշարը հեղինակը շարունակել է ևս 12 այլ ստեղծագործություններում, որոնք թարգմանվել են 30 լեզուներով:
Հիշեցնենք, որ Գոլոնի ստեղծած վիպաշարը ծառայել է որպես կինոֆիլմերի գրական հիմք : 1964 – 1968թթ. ընթացքում նկարահանվել է Անժելիկայի արկածները պատկերող 5 ֆիլմ: