Հեռացնել «Մաթիլդայի» մերկ կրծքի տեսարանը 07.26.2017
Ռուսաստանի մշակույթի նախարարությանը կից գործող հանրային խորհրդի նախագահ Պավել Պոժիգայլոն առաջարկել է փոփոխություններ կատարել Սանկտ-Պետերբուրգցի հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի աղմկահարույց «Մաթիլդա» կինոնկարում: Այդ մասին նա տեղեկացրել է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալության միջոցով փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
«Ես այդ կինոն կպատրաստեի ավելի խորը և որպեսզի լինեին ավելի քիչ հատուկ էֆֆեկտներ: Կկրճատեի հոլլիվուդյան տեսարանները, որոնցից այնտեղ շատ կան»,- ասել է խորհրդի նախագահը:
Նրա կարծիքով ֆիլմից հեռացնելու կադրերից են «հոգեդարձության տեսարանները ցարական ընտանիքում, աթոռին գամված Դանիլա Կոզլովսկին, որին բժիշկը բուժում է ջրի մեջ սուզելով և ուսումնասիրում է ինչ-որ գերմանացի գիտնական, անկողնային տեսարանները, պարուհու մերկ կուրծքը»:
Հանրային խորհրդի նախագահի կարծիքով «Սերգեյ Բոնդարչուկը այդպես չէր նկարահանի, Անդրեյ Տարկովսկին նույնպես»:
Ասենք, որ «Մաթիլդա» ֆիլմը, որի շուրջ աղմուկը Ռուսաստանում սկսվել է գրեթե նկարահանումներին զուգահեռ, դեռ վարձույթի շուկա դուրս չի եկել: Կինոնկարի պրեմիերան պետք է կայանա հոկտեմբերի 6-ին, Սանկտ-Պետերբուրգում, Մարինյան թատրոնում, իսկ լայն վարձույթի դուրս կբերվի հոկտեմբերի 25-ին:
Ֆիլմն անդրադարձել է Նիկոլայ 2-րդ ապագա ցարի և բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրային հարաբերություններին:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3