Հեռագնաց մեքենաների անիվների տակ.... 08.07.2017
ԱՄՆ-ում 225 հազար դոլարով վաճառքի է հանվել Օրրինգթոն քաղաքում գտնվող այն տունը, որտեղ նշանավոր գրող Սթիվեն Քինգը գրել է իր հանրահայտ «Տնային կենդանիների գերեզմանը» վեպը, որը լույս է տեսել 1983թ.-ին, իսկ 1986 թ.-ի՝ էկրանավորվել : Այդ մասին «New York Post. »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Քինգը այդ տունը ձեռք է բերել 1978թ.-ին՝ իր ընտանիքի համար: Այն գտնվում էր արագընթաց խճուղու հարևանությամբ և հենց այդտեղ էլ գրողն ականատես էր լինում, թե ինչպես են բեռնատար հեռագնաց մեքենաների անիվների տակ հաճախ զոհվում կենդանիները: Հայտնի է, որ խճուղու այդ վատահամբավ հատվածում է զոհվել նաև գրողի աղջկա կատուն, որի մարմինը հողին են հանձնել Քինգի տան հետնաբակում:
Վեպ գրելու գաղափարը գրողը մտահղացել է այդ հուղարկավորությունից երեք օր անց:
Դրանից հետո, այդ տան հետնամասին հարող տարածքում, որտեղ անտառն է, տեղացի երեխաները սկսեցին հուղարկավորել բոլոր սատկած տնային կենդանիներին և այդ տեղանքը վերածվեց տնային կենդանիների իսկական գերեզմանոցի:
Ավելացնենք, որ հիշյալ տանը Սթիվեն Քինգն ապրել է ընդամենը մեկ տարի: