Էլեկտրական կիթառը`պետական արժույթ10.24.2013
Սանկտ-Պետերբուրգի Շերեմետովյան պալատի թաթերական և երաժշտական արվեստի թանգարանում բացվել է «Փողերի երաժշտությունը» խորագրով ցուցահանդես: Ցուցադրանքում տեղ են գտել Էրմիտաժում, Պատմության թանգարանում, Կունստկամերայում, «Մոնետնայա» պալատում պահվող 85 երկրների դրամանիշեր: Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այդ դրամանիշերից յուաքանչյուրի վրա պատկերված է երաժշտական գործիք:
Հատկանշական է, որ ներկայացված արժույթների մեջ կան նաև այնպիսիք, որոնք, միաժամանակ, հանդիսանում են երաժշտական գործիքներ: Օրինակ, Սոմալիում հիմա շրջանառվում են փոքր չափերի էլեկտրական կիթառներ, որոնք համարժեք են 1 դոլարին: Դրանք թողարկվել են ի պատիվ ռոկ-ն-ռոլի 50-ամյակի:
Իսկ Չինաստանում, դեռևս հազար տարի մ.թ.ա., վճարամիջոց են ծառայել «Բյանցին» կոչվող հարվածային գործիքի մասերը: Այդ արժույթի նմուշն էլ ցուցահանդեսում համարվում է ամենահինը: Գործիքը իրենից ներկայացնում է ձուլածո սկավառակ, որոնք հին չինացիները հավասարակշռելով կախում էին և դրանց հարվածելով նվագում: Ինչ որ մի եղանակով, պետք եկած ժամանակ, դա հանվում էր կախոցից և վերածվում դրամի:
Իսկ առաջին անգամ արժույթի վրա երաժշտական գործիքներ սկսել են դրվագել Հին Հունաստանում: