Նախկին հաշվապահը ցուցմունք է տվել Գեղարվեստական ղեկավարի դեմ08.10.2017
Մոսկվայի «Գոգոլ կենտրոնի» «7-րդ ստուդիայի» նախկին հաշվապահ Նինա Մասլյաևան պետբյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու գործի շրջանակներում ցուցմունքներ է տվել այդ հաստատության գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի դեմ: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ըստ նախկին հաշվապահի, Սերեբրեննիկովը «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Միլոբրոդսկու հետ 2014 թ.-ին յուրացրել են պետական բյուջեից կատարված դրամական հատկացումների մի մասը:
Մասլյաևան ասել է, որ «Կիրիլ Սերեբրեննիկովը մշակել է պլան միջոցները գողանալու համար»: Նա նշել է, որ Գեղարվեստական ղեկավարը և նախկին գլխավոր պրոդյուսերը միջոցները կանխիկացրել են իր օգնությամբ:
Գլխավոր հաշվապահի և մի քանի վկաների ցուցմունքներից ենթադրվում է, որ «7-րդ ստուդիան» զբաղվել է փողերի լվացմամբ և, որ այնտեղ եղել է նաև «սև դրամարկղ»՝ անօրինական գործողություններ կատարելու համար:
«Գոգոլ կենտրոնի» «7-րդ ստուդիայի» նախկին հաշվապահ Նինա Մասլյաևան ձերբակալվել է ՌԴ քրեական օրենսգրքով խարդախությունը սահմանող հոդվածի համաձայն Իսկ հունիսին հայտնի է դարձել, որ նա ընդունել է մեղքը և գործարքի մեջ է մտել քննությունը վարողների հետ:
Համաձայն քնիչչների վարկածի խոսքը արվեստը մասսայականացնելու նպատակով «7-րդ ստուդիային» պետբյուջեից հատկացված 200 մլն ռուբլու մասին է:
Ասենք, որ այս գործով ձերբակալվածները երկուսն են՝ «7-րդ ստուդիայի» նախկին հաշվապահ Նինա Մասլյաևան և գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Միլոբրոդսկին: Տնային կալանքի մեջ է հայտնվել նույն ստուդիայի տնօրեն Յուրի Իտինը: Իսկ Սերեբրեննիկովն այս գործով գտնվում է վկայի կարգավիճակում:
Այս թեմայով այլ հղումներ-1