Հանդիսատեսի առջև իր դռներն է բացել Սթիվ Ջոբսի անվան թատրոնը 09.13.2017
Նախօրեին, սեպտեմբերի 12-ին, բարձր տեխնալոգիաների համշխարհային առաջատարներից մեկի՝ «Apple» ընկերության Կալիֆորնիայում գտնվող նոր շտաբ-բնակարանի հարևանությամբ իր դռներն է բացել 1000 հանդիսատեսի համար նախատեսված «Steve Jobs Theater»-ը («Սթիվ Ջոբսի անվան թատրոնը»): Այս իրադարձությունը կայացել է ընկերության նոր թողարկած iPhone-ի շնորհանդեսի անցկացման նպատակով:
Ըստ «Bloomberg»-ի Սթիվ Ջոբսի անունը կրող թատրոնը զարմացրել է այցելուներին իր ներքին կառուցվածքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «appleinsider.ru»-ին: Օրինակ, հիշատակվում է, որ կառույցի ներսում գտնվող երկու վերելակներն էլ շարժման ընթացքում 180 աստիճանով պտտվում են իրենց առանցքի շուրջը և դրանից օգտվողը հակառակ կողմից դուրս է գալիս առանց լրացուցիչ դռների հանդիպելու:
Տեղեկացվում է նաև,, որ թատրոնի բեմի պատը շարժական է և այն շարժման մեջ մտնելով այցելուների առաջ բացում է «Apple»-ի արտադրանքի ցուցասրահի ընդարձակ միջավայրը:
Իսկ ինչ վերաբերում է Սթիվ Ջոբսի անունը կրող թատրոնի արտաքին նկարագրին, ապա այն գլանաձև է և ամբողջությամբ պատրաստված ապակուց, իսկ տանիքը ածխապլաստից է:
Այս թեմայով այլ հղումներ