Հայտնի ռեժիսորը հեռացվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից09.26.2017
Ռուսաստանի կառավարության ղեկավարը ստորագրել է «Հայրենական կինեմատոգրաֆիայի սոցիալական և տնտեսական օգնության դաշնային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ» կատարելու որոշումը, ըստ որի այդ կառույցից դուրս է մնացել հայտնի կինոռեժիսոր և հասարակական գործիչ Նիկիտա Միխալկովը: Այդ մասին «INTERFAX.RU» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մինչ կառավարական որոշումը, դեռ օգոստոսին, Միխալկովն ինքն է հայտարարել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու իր որոշման մասին՝ դրանով իր անհամաձայնությունն արտահայտելով այդ հանձնաժողովի կազմում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամլո քարտուղարին ընդգրկելու կապակցությամբ: Միխալկովը վստահ է, որ այսուհետ «հեռախոսային իրավունքը և թաքցված քաղաքականությունն են որոշելու հիմնադրամում քննարկվող հարցերը»:
Ասենք, որ կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Մալիշևը հայտարարել է, որ մինչև վերջ չի հասկանում Միխալկովի հեռանալը հոգաբարձուների խորհրդից և ընդգծել է, որ հիմնադրամում հայտնի ռեժիսորին փոխարինող գտնելն ուղղակի անհնար է:
Այս թեմայով այլ հղումներ-1