Իմաստը՝ ռիթմավորված խոսքով ստորացնել ընդդիմախոսին10.17.2017
Ռուսաստանում մշակույթի ոլորտի որոշ հայտնի ներկայացուցիչներ փորձում են որոշակիացնել մարդկային հոգևոր և մտավոր գործունեության ոլորտում բեմարվեստի մի այնպիսի դրսևորման տեղը, ինչպիսին ռեփ-բաթթլն (ռեփ-մենամարտ) է, որը այդ երկրի իրականության մեջ ըստ ամենայնի սկսել է ընկալվել մի նոր հայացքով: Բեկումը վրա հասավ այն բանից հետո, հանրությունը սկզբում լսեց, ապա և համացանցի youtube հոսթինգում դիտեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի առավոտյան ԱՄՆ-ի Լոս-Անջելոս քաղաքում կայացած Ռուսաստանցի ռեփեր Oxxxymiron-ի (Միրոն Ֆեդորովը) և ամերիկյան հայտնի ռեփեր Dizaster-ի (Բաշիր Յահամ) միջև կայացած մենամարտի տեսագրությունը:
Օրինակ այսօր, հոկտեմբերի 17-ին Սոչի քաղաքում ընթացող Երիտասարդության և ուսանողության 19-րդ միջազգային փառատոնի մասնակիցների մոտ հյուրընկալվող դերասան, Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ ժանրի մեջ պետք է դիտարկի խոսքարվեստի ու երաժշտության յուրահատուկ համադրման այդ դրսևորումը:
«Չգիտեմ, թե որքանով կարելի է ռեփ-բաթթլը անվանել արվեստ: Դժվար է սահման գծել, թե որե՞ղ է արվեստը և որտե՞ղ նմանակումը (իմիտացիան): Ես այդ պատասխանատվությունը չեմ ստանձնում: Ո՞վ պետք է գծի այդ սահմանը: Շատ դժվար է որոշել, թե որտե՞ղ է իրականը և որտե՞ղ է կեղծը»:,- ասել է Բեզռուկովը և իր տեսակետը ընդհանրացրել շատ յուրահատուկ, բայց հայտնի ասույթով. «Եվ հետո,- նշել է նա,- հանճարեղությունը, դա նորմայից շեղումն է»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մեծ տարածում ստացած ռեփ-բաթթլները ներկայացնում են երկու ռեփերների, որոնց նպատակն է ռիթմավորված խոսքով որոշակի մտքեր բարձրաձայնելով նվաստացնել, ստորացնել ընդդիմախոսին:
Բեզռուկովը նկատել է, որ արվեստագետի ստեղծագործությունը հաճախ ընդունվում է տարիներ, տասնամյակներ և դարեր հետո:
«Երևի ժամանակը թելադրում է հաղորդակցման այդպիսի ձև: Դա կարող է լինել: Թեև ես չեմ համաձայնվի դրա հետ: Մեր թատրոնում դահլիճները լեփ-լեցուն են»,- ասել է Բեզռուկովը:
Այս թեմայով այլ հղումներ-1