Ինքնագիր տալուց հետո պարզվել է, որ դերասանը ստորագրել է ունեցվածքը նվիրաբերելու փաստաթուղթ10.30.2013
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը դարձել է խարդախության զոհ, հաղորդում է «7days.ru» կայքը:
Ըստ այդ հաղորդագրության դերասանի կինը` Գիտանա Լեոնտեկոն պատմել է, որ ամառանոցի հարևանը Բատալովից ինքնագիր է խնդրել: Սակայն սովորական թղթի փոխարեն նրան է տվել նվիրատվության թուղթ, որն էլ, առանց կասկածելու, ստորագրել է արտիստը: Այն բանից հետո, երբ 85-ամյա Բատալովն իմացել է, որ իր ամառանոցային հողամասը իրավականորեն անցնում է հարևանին, հայտնվել է հիվանդանոցում:
Այս դեպքին անդրադարձել է նաև Ռուսաստանի հանրային հեռուստատեսության «Թող խոսեն» հաղորդաշարը, որի ժամանակ իր գործընկերոջը սատարելու էր եկել թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Միխայլովը: «Ալեքսեյ Միխայլովիչը ունի մի հատկություն, նա շատ համեստ է, այդ իսկ պատճառով երբեք չի կիսում իր անհանգստությունները, ամեն ինչ պահում է իր մեջ: Առավել բարոյական և ազնիվ մարդու ես չեմ հանդիպել: Նա պատրաստ է իր վերջին ունեցվածքը տալու , իսկ այդպիսի մարդիկ, ինչպես մենք գիտենք, հաճախ գյուտ են դառնում խարդախների համար»,- ասել է դերասանը:
Հայտնի է դարձել, որ Ալեքսեյ Բատալովի և նրա ամառանոցի հարևանի միջև կայացած դատը մերժել է լսել այդ հարցը: Թե ինչպես կավարտվի այս պատմությունը, և կկարողանա ՞ արդյոք Ալեքսեյ Բատալովը վերադարձնել իր հողամասը, կպարզվի միայն դատական քննությունների միջոցով: