Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժ. Իսաբաևա. «Ինչպես կարողանում եմ, այնպես էլ գնում եմ»

11.06.2017



Ղազախ ռեժիսոր Ժաննա Իսաբաևան, որի ռուսերենով և ժեստերի լեզվով նկարահանած «Սվետա» անունով ֆիլմը ընդգրկվել էր մրցութային ծրագրում և մասնակցել վերջերս Տոկիոյում կայացած միջազգային կինոփառատոնին, պատմել է, թե ինչու է նկարահանել կինոնկար խուլերի մասին և, թե ինչպես է այդ գործը «գլուխ եկել» առանց «բյուջեի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Իսաբաևան նշել է, որ այդպիսի ֆիլմ նկարելու իր գաղափարն իրականացնելու պատճառ է դարձել երկու տարի առաջ թանգեի (Ղազախստանի դրամի անվանումն է) արժեզրկումը, երբ ամերիկյան դոլարը երկու անգամ թանկացել էր: «Դա իրենց վրա զգացին շատ մարդիկ: Շատերը կորցրին աշխատանքը, շատերը՝ բնակարանները: Ես մտածեցի, որ, եթե աշխատող և առողջ մարդիկ բախվում են այդպիսի հիմնախնդիրների, ապա ինչպիսին է հաշմանդամների վիճակը»,- ասել է ռեժիսորը՝ ընդգծելով, որ Ղազախստանում նրանց թոշակները վիրավորանք հասցնելու չափ քիչ են:

«Սվետա» կինոնկարը խուլերի ընտանիքի մասին է: Գլխավոր հերոսուհուն թվում է, որ ինքը փրկում է իր ընտանիքի բարեկեցությունը և նույնիսկ դրա համար պատրաստ է մարդասպանության:

«Մենք բոլորս մեր ընտանիքների արդյունքն ենք»,-ասում է Իսաբաևան և նշում մարդուն այսպիսին կամ այնպիսին դարձնող արժեհամակարգի տարբեր բաղադրիչները՝ ընտանեկան, խմբային, ազգային, կրոնական և այլն: Նրա հերոսուհին սկսում է գործել որպես այլ արժեհամակարգի արդյունք: Նա այլ կերպ չի կարողանում, նա այլ արժեհամակարգերի մասին ոչինչ չգիտի: Նա հասակ է առել խուլերի գիշերօթիկում, ապրել է վատ պայմաններում: Նա այլ լինել չէր կարող և իր կոորդինատների համակարգի համաձայն նա հանցագործություն չի կատարել: Նա կարողացել է իր գոյությունը պաշտպանել...

Այս ֆիլմի հերոսներին Ժաննա Իսաբաևան գտել է խուլերի հասարակական կազմակերպության օժանդակությամբ: դրանք պրոֆեսիոնալ դերասաններ չեն: Եվ հենց դրա շնորհիվ էլ ֆիլմը ստացվել է, գտնում է ռեժիսորը:

«Խուլ դերասաններ գոյություն չունեն»,- նշում է ռեժիսորը և հիշում, որ սցենարը գրելիս, միաժամանակ գնում էր խուլերի հասարակական կազմակերպություն և որոնում իր հերոսներին: «Եթե ես գտնեմ մարդկանց, որոնք կկարողանան լիամետրաժը քարշ տալ ու հանել, ուրեմն կնկարահանենք: Իսկ եթե չգտնեմ, ապա չենք նկարահանի»,- այսպես է պարզաբանում իր աշխատանքի ընթացքը նա:

«Մեր բյուջեն 17 հազար դոլլար էր: Դա բենզինի, նավթի և նման այլ ծախսերի համար էր: Հոնորարը պարզապես խորհրդանշական էր: Նկարահանող խումբը 11 մարդ էր՝ բոլորը իմ ընկերներն էին»,- ասում է Իսաբաևան և խոստովանում. «Երբ ես հասկացա, որ ոչ ոք փող չի տա, գումարի մի մասը ես դրեցի իմ գրպանից, մի մասը, հենց այնպես, տվեց մի բիզնեսմեն»:

Նա զարմանում է, որ ուրիշները սիրում են գրել, որ ֆիլմը «բյուջե չունի»: «Դե ստացվեց այնպես, որ մեզ փող չտվեցին: Ես եմ գործի մեջ և, ուրեմն, ես եմ և պրոդյուսերը, և սցենարիստը, և ներդրողը, և ֆիլմը առաջ մղողը...»:

Իսաբաևան նշում է, որ սրանով ինքը չի հպարտանում: «Ես ափսոսում եմ, որ այսպես է ստացվել: Ստացվում է, որ սա որևէ մեկին հարկավոր չէ: Իրականում, իմ կինոն ինձ է հարկավոր: Այդ պատճառով ես որևէ մեկից վիրավորված չեմ: Ես իմ ճանապարհով եմ գնում: Ինչպես կարողանում եմ, այնպես էլ գնում եմ»,- ասում է Ժաննա Իսաբաևան:

Տոկիոյի միջազգային կինոփառատոնը 2017թ.-ին անցկացվեց 30-րդ անգամ՝ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը: Այստեղ ցոցադրվեց 200 կինոնկար: Այս կինոֆորումը Ասիայի ամենամեծ համանման միջոցառումն է և համարվում է աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից մեկը: Մրցութային անվանակարգերը նախատեսում են՝ Տոկիոյի գրան պրի (մեծ մրցանակ), ժյուրիի հատուկ մրցանակ, պարգևներ լավագույն ռեժիսորական աշխատանքի, կնոջ և տղամարդու լավագույն դերակատարման համար: Նաև պարգևներ տարվա ընթացքում արվեստի մեջ կատարած լավագույն ներդրման համար, հանդիսատեսի համակրանքի մրցանակ և ճապոնական Wowow հեռուստաընկերության կողմից սահմանված մրցանակ:
    Դիտվել է 878 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ