Նկարահանվում է առաջին արաբական անիմացիոն սերիալը11.30.2017
Օրերս Սաուդյան Արաբիայում գործող «Manga Production» ընկերությունը ներկայացրել է առաջին արաբական անիմացիոն-սերիալի գովազդային հոլովակը: «Փայտահատի գանձը» վերնագրով մանկական ֆիլմը նկարահանելու համար արաբ պրոդյուսերները համագործակցել են «Toei» ճապոնական անիմացիոն ստուդիայի հետ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «arabnews.com»-ին:
Նախատեսված է, որ սերիալը կազմված կլինի 20-ական րոպե տևողությամբ 13 մասերից:
Սյուժեի հիմքում ընկած է սաուդյան ֆոլկլորը: Եթե այս սերիալը հաջողություն ունենա, «Manga Production» ընկերությունը կպատրաստի նաև այդ ֆիլմի 90 րոպե տևողությամբ լիամետրաժ տարբերակը:
Սերիալի պրեմիերայի օրը դեռ անհայտ է: Հայտնի է, որ սերիալը նկարահանվում է երկու տարբերակով՝ արաբերեն և ճապոներեն: Այն հասցեագրված է ընտանիքներին և բոլոր տարիքի երեխաներին:
Նշենք, որ «Manga Production» ընկերությունն արքայազն Մոհամմեդ բեն Սալմանիի «Misk» հիմնադրամի քույր ընկերություն է, որը մասնագիտանում է անիմացիայի և տեսախաղերի ոլորտում: