77 թանգարան կաշխատեն անվճար12.25.2017
Ամանորին՝ հունվարի 2-7-ին, Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ենթակայությամբ գործող 77 թանգարան այցելուներին կընդունի ազատ ռեժիմով, առանց մուտքի վճարի: Այդ մասին ՞ «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ օրերին անվճար աշխատող թանգարանների ցանկում են այնպիսի հայտնի հաստատություններ, ինչպիսիք են Ճարտարապետության թանգարանը, Գիլյարովսկու թանգարանացուցահանդեսային կենտրոնը, ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը, Պուշկինի հիշատակի բնակարանը, Գոգոլի տունը, Մոսկվայի Եսենինի պետական թանգարանը, Նորաձևության թանգարանը և այլն: