Կինոնկարն ուղարկել են իրավաբանական փորձաքննության01.24.2018
Ռուսաստանը «Ստալինի մահը» բրիտանական ֆիլմը զրկել է կինոթատրոններում ցուցադրելու հնարավորությունից՝ ետ վերցնելով այդ ֆիլմին տրված վարձույթի վկայականը:
Խոսելով այդ մասին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին արել է այսպիսի հիմնավորում.
- Ավագ սերնդի շատ մարդիկ, և ոչ միայն նրանք, այն ընդունում են որպես վիրավորական ծաղրանք ամբողջ խորհրդային անցյալի նկատմամբ, երկրի նկատմամբ, որը հաղթել է ֆաշիզմին, սովետական բանակի նկատմամբ և սովորական մարդկանց նկատմամբ, որն առավել խորշելի է, և, նույնիսկ, ստալինիզմի զոհերի նկատմամբ»:
Նախարարը հայտարարել է, որ կինոնկարը կուղարկվի լրացուցիչ իրավաբանական փորձաքննության: Այդ մասին տեղեկացնում է «meduza.io»-ն:
Ռուսաստանում իր ֆիլմի նկատմամբ այսպիսի ընդունելություն ցուցաբերելու կապակցությամբ «Ստալինի մահը» բրիտանական ֆիլմի ռեժիսոր Արմանդո Իանուչչին վստահեցրել է, որ իր կինոնկարին ծանոթանալուց հետո ռուսաստանցիներն այն բարձր են գնահատել: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է «theguardian.com»-ը:
«Բոլոր այն ռուսաստանցիները, որոնց ցույց ենք տվել ֆիլմը, այդ թվում նաև մամուլի ներկայացուցիչները, հաղորդել են, որ այն իրենց դուր է եկել և նրանք ֆիլմը բարձր են գնահատել: Նրանք ասել են երկու բան. այն ծիծաղելի է, բայց ճշմարտանման: Ես մինչև հիմա վստահ եմ, որ մեզ կհաջողվի այն ցուցադրել կինոթատրոններում»,- հայտարարել է ֆիլմի հեղինակը:
Ավելացնենք, որ «Ստալինի մահը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017թ.- սեպտեմբերի 8-ին: Ռուսաստանում այդ կինոնկարի ցուցադրությունը պետք է մեկնարկեր հունվարի 25-ից:
Այս թեմայով այլ հղումներ-1