«Սանդենս» -ը ԱՄՆ-ի անկախ կինոյի խոշորագույն փառատոնն է01.26.2018
Երկու օրից, հունվարի 28-ին, ԱՄՆ-ում կավարտվի այդ երկրում անկախ կինոյի ամենախոշոր «Սանդենս» փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին և «spletnik.ru»-ին:
Յութա նահանգի Փարք-Սիթի քաղաքում ընթացող փառատոնին այս տարի մասնակցում են 29 երկրներից ներկայացված 110 կինոժապավեն:
Ասենք, որ փառատոնը մեկնարկել է հունվարի 18-ին:
«Սանդենս» փառատոնը անցկացվում է հոլլիվուդյան գերաստղ Ռոբերտ Ռեդֆորդի հիմնադրած նույնանուն ինստիտուտի կողմից:
Այն առաջին անգամ անցկացվել է 1981թ.-ին, երբ 10 սկսնակ կինեմատոգրաֆիստներ հրավեր ստացան և գործնական հանդիպումներ ունեցան այդ ժամանակ առաջատար մի շարք կինոգործիչների հետ, որոնց օժանդակությամբ գրեցին սցենարներ և նկարահանեցին իրենց ֆիլմերը:
1984թ.-ին որոշում ընդունվեց ընդարձակել «Սանդենս» ինստիտուտի գործունեությունը: Այժմ այս հաստատության գործունեության տիրույթում են նաև թատերական արվեստի զարգացման ուղղությամբ աշխատանքները:
«Սանդենս» փառատոնը անցկացվում է ամեն տարի, հունվարի վերջին և իրենից ներկայացնում է միջազգային կինոշուկա, որտեղ հնարավոր է ձեռք բերել ֆիլմեր տարբեր կինովարձույթի շուկաներում ցուցադրելու համար: